Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում․ Փաշինյանը` տարածաշրջանում ՀՀ նպատակների մասին

Մայիս 07,2024 12:42

Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում, տարածաշրջանային տրանսպորտային ինտեգրում, տնտեսական կապերի հաստատում, խորացում, զարգացում։ Այսօր հրավիրված ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականությունն ու տարածաշրջանային միջավայրը։

Նա մեկնաբանեց, թե ինչ է նշանակում թշնամության կառավարումը․ «Թշնամության կառավարություն նշանակում է՝ այնպես անել, որ նախ այդ թշնամությունն անկառավարելի դրսեւորումներ չունենա մեր տարածաշրջանում։ Երկրորդը՝ հասցել այն նվազեցման փուլին եւ երկարաժամկետ ռազմավարության առումով այն շարժել դեպի զրոյացման ուղղություն»։

Փաշինյանն ասաց, որ այս համատեքստում կառավարությունը հատուկ կարեւորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին․ «Որովհետեւ մենք համարում ենք, որ թշնամության զրոյացումը եւ նույնիսկ նվազեցումը հնարավոր է, երբ տնտեսական հաղորդակցությունները բաց են եւ այդ հաղորդակցությունն օգտագործվում է գործարարության, հաղորդակցության նպատակներով եւ հընթացս զուգորդված շահով կարելի է երկարաժամկետում քաղաքական իրագործելի խնդիր համարել այս հարցը»։

Նա նաեւ նշեց, որ ՀՀ նպատակներից է Վրաստանի եւ Իրանի հետ բարիդրացիության խորացումն ու զարգացումը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031