Սկզբում նախապատրաստում ենք բաժակները: 10-15 րոպեով բաժակները դրեք սառցախցիկ, որ սառեն: Կիտրոնը կամ լայմը կտրեք, բաժակի եզրերը քսեք կիտրոնին, որից հետո թաթախեք աղի մեջ, կստանաք աղով գոտեվորված գեղեցիկ բաժակ: Կիտրոնից (լայմից) կտրեք մի քանի շերտ՝ բաժակի ձեւավորման համար, մնացածի հյութը քամեք:
Կոկտեյլի հարիչի մեջ լցրեք թեքիլան, լայմի կամ կիտրոնի հյութն ու կյուասաոն, լավ թափահարեք եւ լցրեք բաժակների մեջ: Ի դեպ, կարող եք միանգամից բաժակի մեջ իրար վրա լցնել բոլոր բաղադրիչները եւ փոքր գդալով պարզապես խառնել: Սա այն դեպքը չէ, երբ շատ ինտենսիվ թափահարում է պետք: Ինչ վերաբերում է չափման միավորին՝ «բաժին», դա նշանակում է, որ պետք է վերցնեք կոնկրետ մի չափիչ, օրինակ՝ ճաշի գդալ կամ սուրճի բաժակ կամ որեւէ այլ չափիչ, եւ դրանով չափեք բոլոր մթերքները: Ես, օրինակ, որպես չափիչ օգտագործում եմ շատ փոքր սուրճի բաժակ, դա նշանակում է, որ այս կոկտեյլի համար ես խառնել եմ 3 սուրճի բաժակ թեքիլա եւ 1,5-ական սուրճի բաժակ բլու կյուրասաո եւ կիտրոնի հյութ: Եթե մեկ բաժակ եք պատրաստելու, ճաշի գդալը շատ հարմար չափիչ կարող է լինել:
Բաժակների եզրերին դրեք նաեւ ձեւավորման համար նախատեսված կիտրոնի կամ լայմի շերտերը եւ մատուցեք: Ցանկության դեպքում ավելացրեք նաեւ 1-2 սառցե խորանարդիկ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: