Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին վեց ամիսներին Հայաստանում քաղաքական ապաստան ստանալու համար դիմել է 81 անձ, որոնցից 41-ին տրվել է փախստականի կարգավիճակ. «Հրապարակ»

Սեպտեմբեր 13,2019 11:01

Վերջին վեց ամիսներին Հայաստանում քաղաքական ապաստան ստանալու համար դիմել է 81 անձ, որոնցից 41-ին տրվել է փախստականի կարգավիճակ։ Հայցերը ստացվել են Իրանից, Իրաքից, Կուբայից, Սիրիայից, Եմենից, անգամ՝ ԱՄՆ-ից։ Այս կիսամյակի ընթացքում 1 հայց ստացվել է Ադրբեջանից, 3-ը՝ Թուրքիայից, եւս 3-ը՝ Եգիպտոսից։ Տվյալները տրամադրեց ՀՀ միգրացիոն ծառայության մամուլի քարտուղար Նելլի Դավթյանը։

Հիշեցնենք, որ քաղաքական ապաստան տրվում է օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին՝ տվյալ երկրի տարածքում օտարերկրյա քաղաքացուն պաշտպանելու այն քաղաքական հետապնդումներից, որին նա ենթարկվել է իր քաղաքացիության կամ մշտական բնակության երկրում եւ որին նա կենթարկվեր այդ երկրում, եթե նրան այլ երկրում ապաստան չտրամադրվեր։ Իսկ տրամադրման հիմքերն են՝ անձի քաղաքական հայացքները, ռասայական, ազգային կամ կրոնական հիմքով հալածանքը, եւ վերջինը՝ սոցիալական որոշակի խմբի պատկանելությունը։ Հայաստանի օրենքում ավելացված է եւս 1 կետ՝ ապաստան տրամադրել մարդու իրավունքների համատարած ոտնահարման դեպքում եւ պատերազմական գործողությունների գոտում հայտնված անձին։ Սա արվել էր սիրիահայ փախստականներին կարգավիճակ տալու նկատառմամբ։ Խոսնակին հարցրինք, թե ինչու են մերժվել ապաստան հայցող մյուս 40 անձանց հայցերը։ Ասաց՝ պատճառները տարբեր են։ «Չեն համապատասխանում կոնվենցիային, մեր օրենքին, այսինքն՝ եթե մարդը Հայաստան չի եկել հալածանքների պատճառով, որ իր երկրում է ենթարկվում, կամ դրանք կրոնական, ռասայական եւ նշածս այլ հիմքերով չեն, մենք մերժում ենք»։ Մյուս կողմից՝ անհասկանալի է, թե ինչու մարդը, որ չի հալածվում իր երկրում եւ ցանկանում է ապրել Հայաստանում, որը Գերմանիա կամ Ֆրանսիա չէ, որտեղ օտարերկրացու համար քիչ թե շատ բարեկեցիկ կյանք կապահովվեր, մերժվում է։ Ակնհայտ է, որ այս մարդիկ իրենց երկրում կա՛մ հալածվում են, կա՛մ իրենց կյանքի նկատմամբ վտանգներ են տեսնում։ Նելլի Դավթյանը մեր դիտարկմանն ի պատասխան ասաց, որ կան ընդամենը միջանձնային հարաբերություններով պայմանավորված դեպքեր, ընտանիքում խնդիրներ ունեցողներ եւ այլն։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30