Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը քաղաքական ապաստան է տվել ռուս ընդդիմադիր քաղաքական գործչին. լուրը պաշտոնապես չհաստատվեց

Սեպտեմբեր 03,2019 14:15

Հայաստանը քաղաքական ապաստան է տվել ռուս ընդդիմադիր, ուլտրաաջ հասարակական- քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին: Այդ մասին Շիշկինը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ես շնորհակալ եմ Հայաստանին ինձ՝ Ռուսաստանի իշխանությունների կողմից քաղաքական դրդապատճառներով հալածվող քաղաքական գործչիս փախստականի կարգավիճակ տալու համար»,- գրել է Շիշկինը:

Ըստ Շիշկինի հրապարակած լուսանկար-փաստաթղթի՝ քաղաքական ապաստան նրան տրամադրվել է 2019թ. փետրվարին: Փաստաթղթում նշված է, որ նա մշտական բնակություն է հաստատել Գյումրիում:

2015թ. փետրվարի 13-ից 2019թ. հունվարի 10-ը Շիշկինը եղել է կալանքի տակ՝ «Զանգվածային անկարգությունների կոչերի», «Ատելություն և թշնամանք սերմանելու» հոդվածներով: Նշվում է, որ նա մասնակցել է հակակառավարական ցույցերի ոչ միայն Ռուսաստանում, այլև Ուկրաինայում, Հայաստանում, Թուրքիայում և Մոլդովայում:

Հայաստանի միգրացիոն ծառայությունն առայժմ չի մեկնաբանել իրավիճակը:

Ավելի վաղ Հայաստանի Գլխավոր դատախազությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշվում էր, որ Ռուսաստանը հրաժարվել է Հայաստանին արտահանձնել ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին:

Հ.Գ. Ավելի ուշ ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է, որ «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքը երբևէ չի կիրառվել:

Տեղեկատվության ստուգման կենտրոնն էլ փոխանցեց ՏԿԶՆ միգրացիոն ծառայության տեղեկությունը, որ երկու տարբեր օրենքներով կարգավորվող ընթացակարգերի մասին է խոսքը՝ քաղաքական ապաստանի մասին օրենք և ապաստանի և փախստականների մասին օրենք (Հայաստանը միացել է 1951 թվականի հուլիսի 28-ին ընդունված Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիային)։ Երկրորդի դեպքում ապաստան հայցողին հետապնդման հիմնավոր երկյուղի հիման վրա շնորհվում է փախստականի կարգավիճակ կամ ապաստանի հայցը մերժվում է։ Իսկ առաջինի դեպքում շնորհվում է ոչ թե փախստականի կարգավիճակ, այլ օրինական կացության իրավունք ՀՀ-ում։

Միգրացիոն ծառայությունը միաժամանակ հայտնում է, որ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապաստանի շնորհումը պետական մարմինների կողմից պետք է դիտարկվի Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների ներքո, և սույն օրենքի կամ ապաստանի և փախստականների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերի կիրառման ընթացքում որևէ պարագայում չպետք է ապաստան հայցողի կամ փախստականի մասին տեղեկություններ փոխանակվեն նրա քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրի իշխանությունների հետ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30