Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. «Պաշտպանության նախարարությունում նոր գլխավոր վարչություն կստեղծվի»

Սեպտեմբեր 13,2019 14:13

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ներկայացնելով նախարարության եւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համագործակցությունը, ասաց. «Հիմնադրամի գործունեության մասով նախարարությունը օրենքի մի նոր օրինագիծ է շրջանառության մեջ դրել, ինչը թույլ կտա մեզ հիմնադրամից հատուցումներ իրականացնել ոչ միայն առաջնագծում հակառակորդի անմիջական գործողություններից զոհված, հաշմված զինծառայողներին, այլ նաեւ՝ ոչ առաջնագծում, որովհետեւ ունենք մասնակի, քիչ դեպքեր, երբ զոհեր եւ վիրավորներ են եղել ռմբակոծության, հրետակոծության արդյունքում: Ի սկզբանե հիմնադրամի կանոնադրության մեջ սա հաշվի առնված չէր, բայց քննարկումների արդյունքում եկանք եզրակացության, որ այստեղ եւս պետք է փորձել հնարավորություն տալ: Չգիտեմ՝ օրինագիծը երբ կընդունվի կամ չի ընդունվի: Այսօր մոտ մեկ տասնյակ շահառու ունենք, որոնք օրենքն ընդունվելու դեպքում կհայտնվեն ցուցակներում:

ՊՆ-ում առաջիկայում ստեղծվելու է հատուկ նոր մարմին, որը ոչ միայն հիմնադրամի հետ կիրականացնի գործունեություն: Դուք լավ գիտեք, որ Պաշտպանության նախարարությունը առանձին մի մեծ գործառույթ իրականացնում է մեր վետերանների, ազատամարտիկների, նախկին զինվորականների, պահեստազորի զինծառայողների սոցիալական, առողջապահական, ֆինանսական եւ այլ խնդիրներով: Մենք կունենանք միավորված մի նոր մարմին: Այն կոչվելու է «Զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության եւ վետերանների հարցերի գլխավոր վարչություն», որտեղ կհավաքվի ամբողջ ներուժը, եւ կփորձենք այս գործառույթներով, որոնք ցավոք, հաճախ շատ են, օգնել մեր նախկին զինծառայողներին, ազատամարտի վետերաններին եւ իրենց հավասարեցվածների ընտանիքի անդամներին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30