Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյանը՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ

Հուլիս 01,2026 17:59 Share

Գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, տելեգրամյան գրառմամբ հայտնում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Ինչքան էլ որ պաշտոնների շարունակությամբ փորձեն արդարացնել իրենց կազմակերպածը, Արծրուն Հովհաննիսյանը մնում է 2020թ․ պատերազմի ամենահայտնի դեզինֆորմանտը։ Իրենց մտքում հավանաբար արդարացնում են անցածը, չէ՞ որ կյանքը շարունակվում ա, պաշտոնը շարունակվում ա։ Բայց դրանով ի վերջո իրենք իրենց են զրկում անձնական աճից։ Բայց քանի որ պարտության կազմակերպիչները մնում են որոշում կայացնողների շրջանակում, ազդում էլ են շրջապատի վրա, իրենց անձնական կյանքի մասին չեն միայն նրանց որոշումները։ Արծրուն Հովհաննիսյանը իր անփառունակ ընթացքից բացի նաև աչքի ընկավ հանրայինի եթերում նացիստական Գերմանիայի կերպարը պարզաջրելու, Երկրորդ համաշխարհայինում Հայաստանի զոհողությունը նսեմացնելու փորձով։ Չեն ուզում էդ մարդիկ փոխվել, ավելի են անկում ապրում։

    Ես պատկերացնում եմ, որ եթե իմ կարծիքն ավելի տարածվեր, անհամաձայնություն էլ կլսեի, Արծրունենց կազմակերպածն արդարացնելու փորձեր էլ։ Պարզ պատասխանում եմ, հիշեցնում եմ՝ Հայաստանի իշխանությունների ապատեղեկատվության արշավը Ադրբեջանի բանակին չէր ուղղված, դրանով ադրբեջանական ճակատի լուրերը չէին թաքցնում ադրբեջանական հրամանատարությունից։ Հայաստանի իշխանությունների ապատեղեկատվության արշավը պատերազմի ժամանակ ուղղված էր հայ լայն հասարակության դեմ, հայկական շրջանակների դեմ, որոնք իշխանությունների անտեղի վստահությամբ էին օժտել, վստահություն էին տածում անարժան իշխանության նկատմամբ, որ վերջինս չէր վաստակել։

    Ափսոսալի ժամանակներ ա ապրում Հայաստանը։ Սա էլ կանցնի։ Աստված տա՝ լավ անցնի։

  2. Նարեկ says:

    Հասկանում եմ, կարող ա այնքան էլ չեք ուզում վստահեք խոսքերիս։ Ասում եք՝ ճշմարտությունը մի կողմում չի միայն, ինչպե՞ս կարող ա իշխանությունը համատարած ներծծված լինի շառլատաններով։ Նիկոլի Փաշինյանի բերանով «կանսերվի կոկոշների» մինչև հիմա շահարկումը ցույց ա տալիս, նորից վկայում ա, որ քաղաքական շառլատաններ են իշխանության ղեկին։ Հա, տեղ կա, որ կանսերվի կոկոշներով էր պետք պահել, տեղ կա, որ Ռեմբոյի մեթոդներով էր պետք պահել, բայց դե էսօր Հայաստանի իշխանության համար աթոռներն իրենց տակ պահելն ավելի կարևոր է։

  3. Ասֆալտին պառկեցված says:

    Գյոռբագյոռ աճպարարն այդ պաշտոնում կշարունակի բանակաքանդության
    իր սկսած գործը։

Պատասխանել