Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը չի արդարացնում հասարակության ակնկալիքներն ու հակված է ընդամենը սեփական իշխանությունը պահելուն. «Իրատես»

Սեպտեմբեր 24,2019 10:51

Քա­ղա­քա­գետ ԱՐ­ՄԵՆ ՄԻ­ՆԱ­ՍՅԱ­ՆԻ կար­ծի­քով՝ քա­ղա­քա­կան թեժ ա­շու­նը ծա­վա­լուն քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­ներ է են­թադ­րում, ո­րոնք կա­րող են իշ­խա­նա­կան հա­մա­կար­գում վե­րա­դա­սա­վո­րում­նե­րի, կո­նյունկ­տու­րա­յի փո­փո­խու­թյան հան­գեց­նել: Ըստ նրա՝ թեժ ա­շունն ար­դեն իսկ մեկ­նար­կել է, և վեր­ջին տասն օ­րում բուռն ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ա­կա­նա­տեսն ենք լի­նում՝ ԱԱԾ տնօ­րե­նի և ոս­տի­կա­նու­թյան պե­տի հրա­ժա­րա­կան, Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի նա­խա­գա­հի լիա­զո­րու­թյուն­նե­րը դա­դա­րեց­նե­լու գոր­ծըն­թա­ցի մեկ­նարկ խոր­հր­դա­րա­նի իշ­խա­նա­կան խմ­բակ­ցու­թյան կող­մից և այլն: Ան­գամ տևա­կան դա­դա­րից հե­տո, ա­սում է մեր զրու­ցա­կի­ցը, վար­չա­պե­տի սպաս­ված մա­մու­լի ա­սու­լի­սը մնաց ստ­վե­րում՝ Փա­շի­նյա­նի նշած հա­րյուր փաս­տե­րից մեկն ան­գամ չի մտա­պահ­վել, ո­րով­հետև դրանք ստ­վեր­վե­ցին վե­րոն­շյալ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րով:

-Բայց Սերժ Սարգ­սյա­նի «հա­գով կար­ված» Սահ­մա­նադ­րու­թյան մեջ Փա­շի­նյա­նը, կար­ծես, վատ չի զգում ի­րեն:

-Ես չեմ կար­ծում, թե որևէ մեկն ի­րեն վատ կզ­գար, բայց վս­տահ եմ, որ գոր­ծող Սահ­մա­նադ­րու­թյան պա­րա­գա­յում ե­թե հան­գա­մանք­ներն այլ կերպ դա­սա­վոր­վեն, մենք կու­նե­նանք ո­րո­շում­նե­րի կա­յաց­ման բո­լո­րո­վին այլ մե­խա­նիզմ­ներ: Տե­սեք՝ այժմ իշ­խա­նու­թյու­նում բո­լո­րի դրա­կան վար­կա­նի­շը փոխ­կա­պակց­ված է Նի­կոլ Փա­շի­նյա­նի բարձր վար­կա­նի­շի հետ, մնա­ցա­ծի քա­ղա­քա­կան կա­պի­տա­լի­զա­ցիան ձգ­տում է զրո­յի, հետևա­բար, պետք է ակն­կա­լել, որ ո­րո­շում­նե­րի կա­յա­ցու­մը միանձ­նյա է լի­նե­լու: Ե­թե մենք ու­նե­նանք այլ ի­րա­վի­ճակ, երբ իշ­խա­նու­թյան կգա մի կու­սակ­ցու­թյուն, ո­րում կլի­նեն քիչ թե շատ հա­վա­սա­րա­զոր քա­ղա­քա­կան դեմ­քեր, կա­ռա­վա­րումն ու ո­րո­շում­նե­րի ըն­դու­նու­մը կի­րա­կա­նաց­նի կո­լե­գիալ մար­մի­նը:

-Իշ­խա­նու­թյու­նը ցան­կա­նում է դա­դա­րեց­նել Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի նա­խա­գա­հի լիա­զո­րու­թյուն­նե­րը, ու­ժա­յին կա­ռույց­նե­րի ղե­կա­վար­նե­րը հրա­ժեշտ տվե­ցին պաշ­տո­նին, ու այժմ օ­րի­նա­գիծ են ըն­դու­նում, ըստ ո­րի՝ այդ պաշ­տոն­նե­րը քա­ղա­քա­կա­նաց­վում են: Տպա­վո­րու­թյուն է, թե իշ­խա­նու­թյուն­նե­րը դիր­քերն ամ­րապն­դե­լու ու ա­մեն ինչ ի­րենց հար­մա­րեց­նե­լու խն­դիր ու­նեն:-Ես ի­դեա­լիստ չեմ ու հակ­ված չեմ կար­ծե­լու, թե որևէ մե­կին կհա­ջող­վի կտ­րուկ լու­ծել կու­տակ­ված բո­լոր խն­դիր­ներն ու հար­ցե­րը, մյուս կող­մից, սա­կայն, նոր կա­ռա­վա­րու­թյու­նը չի ար­դա­րաց­նում հա­սա­րա­կու­թյան ակն­կա­լիք­ներն ու հակ­ված է, տե­ղա­յին խն­դիր­ներ լու­ծե­լով, այս պա­հին ըն­դա­մե­նը սե­փա­կան իշ­խա­նու­թյու­նը պա­հե­լուն: Քա­ղա­քա­գի­տու­թյան տե­սան­կյու­նից դա նոր­մալ է, բայց նա­խա­պես հռ­չա­կած նպա­տակ­նե­րից կա­ռա­վա­րու­թյու­նը շեղ­վել է գրե­թե 180 աս­տի­ճա­նով: Ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո կա­ռա­վա­րու­թյունն ԱԺ ներ­կա­յաց­րեց գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան կա­ռուց­ված­քի նա­խա­գի­ծը, ու ե­թե խն­դիր էր դր­ված փո­խել ու­ժա­յին մար­մին­նե­րի ու դրանց ղե­կա­վար­նե­րի կար­գա­վի­ճա­կը, ա­պա ի՞նչն էր խան­գա­րում դա նե­րա­ռել կա­ռա­վա­րու­թյան կա­ռուց­ված­քի մա­սին օ­րի­նագ­ծում: Ինչ վե­րա­բե­րում է ՍԴ-ին, ա­պա Ազ­գա­յին ժո­ղո­վը մի փոքր ու­շա­ցել է: Ե­թե պետք է կի­րա­ռեին Հրայր Թո­վմա­սյա­նի կամ մյուս­նե­րի վրա ճն­շում գոր­ծադ­րե­լու գոր­ծի­քը, դա պետք է ա­նեին հա­մա­պա­տաս­խան ո­րո­շու­մը կա­յաց­նե­լուց ա­ռաջ, ոչ հե­տո: Տպա­վո­րու­թյուն է, թե կա­ռա­վա­րու­թյու­նը ծրա­գիր չու­նի, գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հեր­թա­կա­նու­թյուն ու վե­րա­բաշ­խում չկա: Հաս­կա­նա­լի չէ՝ ինչ է ա­նում Ազ­գա­յին ժո­ղո­վը, ին­չով է օ­ժան­դա­կում կա­ռա­վա­րու­թյա­նը:

-ԱԺ-ն հայ­տա­րա­րել է Ընտ­րա­կան օ­րենս­գր­քի փո­փո­խու­թյուն­նե­րի շուրջ աշ­խա­տանք­նե­րի մեկ­նար­կի մա­սին: Ի՞նչ եք կար­ծում, այս ան­գամ իշ­խա­նու­թյուն­ներն ի­րա­պես բա­րե­փոխ­ված ԸՕ ու­նե­նա­լու բա­վա­րար կամք կու­նե­նա՞ն:
-Կամք, կար­ծում եմ, կու­նե­նան, հարցն այն է, թե ին­չը կփո­խեն ու ինչ կս­տա­նան, դա է կարևո­րը: Մենք վեր­լու­ծու­թյուն չու­նենք, թե Ընտ­րա­կան օ­րենս­գր­քե­րը թե՛ նախ­կի­նում, թե՛ հի­մա ի­րա­կան ինչ խն­դիր­ներ են ա­ռա­ջաց­րել, հս­տակ չէ՝ դրանք մեր ու­նե­ցած օ­րեն­սդ­րա­կան կար­գա­վո­րում­նե­րի՞ց, թե՞ մե­զա­նում առ­կա սո­ցիալ-մշա­կու­թա­յին ի­րո­ղու­թյուն­նե­րից են բխում: Կամ գու­ցե լավ ընտ­րու­թյուն­ներ ու­նե­նա­լու գաղտ­նի­քը լավ կր­թա­կան հա­մա­կարգ ու­նե­նա­լու, այլ ոչ թե ԸՕ-ի մե՞ջ է: Ո­րո­շում կա­յաց­նող­նե­րը հակ­ված են ստա­նա­լու այն­պի­սի կար­գա­վո­րում­ներ, ո­րոնք ի­րենց կօգ­նեն հնա­րա­վո­րինս հեշ­տու­թյամբ վե­րար­տադր­վել, և դա՝ բո­լոր իշ­խա­նու­թյուն­նե­րի ժա­մա­նակ: Կար­ծում եմ՝ ա­նակն­կալ ձևով օ­րի­նա­գիծ է ներ­կա­յաց­վե­լու, ա­նակն­կալ ձևով ըն­դուն­վե­լու է խոր­հր­դա­րա­նի կող­մից, ու ոչ բո­լոր կու­սակ­ցու­թյուն­նե­րը, քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, շա­հագր­գիռ այլ կա­ռույց­ներ են ներգ­րավ­ված լի­նե­լու այդ նա­խագ­ծի կամ վե­րա­նայ­ման, բա­րե­փոխ­ման գոր­ծըն­թա­ցում: Ինչ վե­րա­բե­րում է ա­վե­լի շատ ոչ թե գա­ղա­փա­րա­կան, այլ կշ­ռա­դատ­ված ընտ­րու­թյա­նը, ա­պա քա­ղա­քա­ցին պետք է գնա­հատ­ման ո­րո­շա­կի հա­մա­կարգ ու­նե­նա՝ հաս­կա­նա­լու հա­մար, թե թեկ­նա­ծուի տված խոս­տում­նե­րը որ­քա­նով են ի­րա­կա­նա­նա­լի: Մենք երբևէ չենք ու­նե­ցել նույն օ­րեն­սդ­րա­կան կար­գա­վո­րում­նե­րով անց­կաց­ված ընտ­րու­թյուն­ներ, քա­ղա­քա­ցուն մշ­տա­պես խա­ղի նոր կա­նոն­ներ են ա­ռա­ջարկ­վել, ու նրա հա­մար պարզ չէ՝ ու­մից ինչ պա­հան­ջել: Այդ իսկ պատ­ճա­ռով նոր ԸՕ ըն­դու­նե­լիս պետք է պայ­մա­նա­վոր­վել, որ, են­թադ­րենք, առն­վազն 20 տա­րի չենք վե­րա­նա­յե­լու այդ մո­դե­լը, որ­պես­զի կա­յա­նան ընտ­րա­կան ինս­տի­տուտ­ներն ու քա­ղա­քա­ցու՝ ո­րո­շում կա­յաց­նե­լու մո­տիվ­նե­րը: Դրա­նից հե­տո միայն կա­րող ենք խո­սել կշ­ռա­դատ­ված ընտ­րու­թյան մա­սին:
Զրույ­ցը՝ Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30