Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենսդրության ոչ որոշակիությունն է հնարավորություն տալիս համատարած կալանք կիրառել»․ Ավետիք Չալաբյան

Նոյեմբեր 16,2026 12:46 Share
Աջակցեք aravot.am-ին

«Մեր երկրում ազատազրկված անձանց 48 տոկոսն այս պահի դրությամբ կալանավորներ են, ընդ որում՝ վերջին 3 ամսում այս թիվն ավելացել է ավելի քան 100 մարդով։ Նրանց զգալի մասը քաղաքական շարժառիթներով կալանավորված անձինք են։ Փաստացի ազատազրկված անձանց կեսը դատավճիռ չունեն։ Եվրոպական միջին ցուցանիշը 25 տոկոս է, ՌԴ-ում՝ 30 տոկոս է Վրաստանում ու Ադրբեջանում՝ 22 տոկոս»,- այսօր «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Չալաբյանը նշեց, որ քաղաքական ենթատեքստով գործերով կալանքի կիրառումը համատարած է։

Մանրամասները՝ տեսանյութում

Նա նշեց, որ ՀՀ Քրեադատավարական օրենսդրության 118-րդ հոդվածը բացեր ունի, որը գործող վարչախմբին թույլ է տալիս, շահագործելով դատական համակարգի կախվածությունը քաղաքական իշխանությունից, համատարած կալանք կիրառել։

«Օրենսդրության ոչ որոշակիությունն է հնարավորություն տալիս համատարած կալանք կիրառել։ Եվ ես կարծում եմ, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հնարավորություն ունեն օգտվելով 1/5-ի իրավունքից՝ դիմել ՍԴ՝ քննելու այս հոդվածի համապատասխանությունը Սահմանադրությանը»,- ասաց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30