Լրահոս
Օրվա լրահոսը

«Գայլ չէ, այլ խառնուրդ, թույլտվություն ունեմ». վանդակում պահվող կենդանու մասին ահազանգի հետքով

Նոյեմբեր 15,2019 15:28

Aravot.am-ի «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ» նախագիծը «ֆեյսբուքյան» օգտատերերից մեկի ահազանգի հետքերով այսօր այցելեց Բաղրամյան պողոտային հարակից բակային տարածքներից մեկը, որտեղ, ինչպես ահազանգողն էր հայտնել, վանդակում qայլ է պահվում: Հարցուփորձի արդյունքում վանդակի տեղը գտանք եւ լուսանկարեցինք կենդանուն, երբ մեզ մոտեցավ մի անձ եւ հետաքրքրվեց, թե ինչու ենք նկարում:

Զրույցի ժամանակ անձը ներկայացավ, պարզաբանեց, որ կենդանին իրեն է պատկանում: Արթուր Ավետիսյանը մեզ տեղեկացրեց, որ տարածքում գտնվող սրճարանի տնօրենն է: Նա նշեց, որ կենդանին գայլ չէ, այլ, իր բնորոշմամբ, խառնուրդ, եւ որ ինքն ունի կենդանու պահման համապատասխան թույլտվությունը: Փաստաթուղթն այդ պահին ձեռքի տակ չէր, այդ պատճառով Արթուր Ավետիսյանը մեզ խոստացավ առաջին իսկ հնարավորության դեպքում այն տրամադրել՝ հրապարակման համար, եւ կենդանու պահման մասին լրացուցիչ պարզաբանումներ ներկայացնել: Վստահեցրեց, որ կենդանուն խնամում է, կերակրում եւ պահել է դեռեւս փոքր հասակից՝ իր տանը:  Ավետիսյանի պարզաբանմանը կանդրադառնանք առաջիկայում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930