«Սիլ» կոնցեռնի նախագահ, գործարար Խաչատուր Սուքիասյանի՝ Սերժ Սարգսյանի իշխանությանը տված գնահատականը բուռն քննարկումների տեղիք է տվել: ՀՀԿ-ականները հիշեցում են, թե ինչպես էր Սուքիասյանը Սերժ Սարգսյանի կողքին կանգնած, լայն ժպիտով, հպարտ կեցվածքով «Ռոսիա մոլի» բացումն անում, Աշոտյանն էլ ասել էր, որ Հայաստանում բարոյականության անկում կա:

Ալեն Սիմոնյանը հիշեցրեց՝ «Ինձ անձամբ, այն բանի պատճառով, որ ես սրճարան ունեի ու Խաչատուր Սուքիասյանն ինձ մոտ հաճախակի գալիս էր, հաճախորդ էր, դրա պատճառով ինձ տարել են ոստիկանություն ու ես մի ամբողջ օր անցկացրել եմ ոստիկանությունում: Ով բարոյականության մասին խոսի՝ իրենք պետք է լռեն ու լռեն, որովհետեւ այն գործելաոճը, որն ունեցել են, բերել էր նրան, որը տեղի ունեցավ 2018-ին: Ճիշտ է ասում պարոն Սուքիասյանը՝ ինչ արվել է, արվել է իր մերձավոր շրջապատի համար: Ես պատրաստ չեմ մեղադրել մեծ գործարարին, որին էդքան թալանել են, փորձել են ոչնչացնել, ինչ ասես արել են, որ ինքը Երեւանի կենտրոնում այդ իրավիճակում, այնուամենայնիվ, ներդրում անելուց հետո հրավիրել է այդ պահին գործող իշխանությանը, որպեսզի նաեւ ինչ-որ չափ ապահովագրված զգա, որ այդ գումարը դրել է: Էլ չեմ ասում, որ ամբողջ շրջակայքը վերանորոգել է՝ մետրոյից սկսած, որ Երեւանի կենտրոնում ինչ-որ լավ բան լինի: Ու նրան մեղադրե՞լ, հլը թող 2008-2009-ը հիշեն, էդքան բան»:
Ալեն Սիմոնյանի հետ խոսեցինք գործարարների՝ մշտապես իշխանությունների թեւի տակ մտնելու ձգտման մասին, մանրամասները կարդացեք վաղը՝ «Առավոտ» օրաթերթում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































