Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրկեսը շարունակվում է. պարզ երեւում է ձեր դիրքորոշումը». Սամվել Բաբայանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանին

Դեկտեմբեր 12,2019 11:41 Share

«Դուք որ իմանայիք՝ շառ են անում կընդունե՞իք. Սերժի պատվերն է»,- ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանն այսպես պատասխանեց դատավոր Գագիկ Պողոսյանի հարցին՝ ընդունո՞ւմ է առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում ընթանում է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով նիստը: Սամվել Բաբայանը պահանջում է կարճել 2017 թվականին իր դեմ հարուցված քրեական գործը: Դատախազն այսօր ներկայացրեց մեղադրանքը:

Սամվել Բաբայանի արձագանքը դատավորի հարցին այսպիսին էր. «Կրկեսը շարունակվում է: Ձայնագրություններից պարզ երեւում է, որ ես ասում եմ՝ դա խողովակ է։ Հասկանալի է մեղադրանքը, բայց քանի որ վերեւից ներքեւ մեղադրանքը սուտ է, այն չեմ ընդունում։ Կրկեսը շարունակվում է պարզ երեւում է ձեր դիրքորոշումը, պետք է գործին ծանոթանալուց անմիջապես հետո այն կարճեիք, բայց չեք կարճել»։

Դատարանը որոշեց սկզբում հետազոտել գործով առկա ապացույցները, ապա առանձնացված գործով ամբաստանյալ Հրաչյա Մաիլյանին հարցաքննել, որից հետո՝ այս գործով ամբաստանյալներին։ Այժմ ուսումնասիրվում են գործում առկա ապացույցները։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031