Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանին ոչ ոք չէր խանգարում 1994 թ․ իրագործել այն, ինչն իրագործելի էր. եթե եղել ես պաշտոնյա և դա չես իրագործել, ապա դրա մասին խոսելը կրկնակի սխալ է. Մովսես Հակոբյան. «Փաստինֆո»

Ապրիլ 27,2026 19:45 Share

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հրապարակել է 1994 թ․ մայիսի 17-ի համաձայնագրի նախագիծը, որն, ըստ Բաբայանի, ապացույց է, որ մենք հաղթել էինք և Ադրբեջանին կապիտուլյացիա էինք պարտադրում։ «Մեզ պակասում էր ընդամենը 5000 արկ և 4 բնակավայրի՝ Չայլուի, Լենինավանի, Մարաղայի ու Միրբաշիրի ազատագրում, որպեսզի Ադրբեջանը ստորագրեր մեր թելադրած պայմանները և Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվեր մեկընդմիշտ»։

Հրապարակված համաձայնագրի նախագծի և Արցախում ստեղծված իրավիճակի մասին «Փաստինֆո»-ն զրուցել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ։

Պարոն Հակոբյան, վստահաբար ծանոթ եք փաստաթղթին։ Ինչո՞ւ չիրագործվեց այն պլանը, որի մասին հրապարակել է Բաբայանը, ինչո՞ւ հնարավոր չեղավ ազատագրել 4 շրջանները, ի՞նչ տեղի ունեցավ։

Բանակցություն վարողները իրենք են եղել, իրենք պիտի մեկնաբանեն։ Սա նման է այն հայտնի անեկդոտին, երբ մեկն ասում է՝ ամուսնանում եմ։ Հարցնում են՝ ում հետ, ասում է՝ չգիտեմ, աղջկա հետ, 50-50% է, ես համաձայն եմ, ինքը՝ չէ։ Այդ փաստաթուղթը, որ մշակվել էր, պիտի ստորագրեին Ադրբեջանը, Ղարաբաղը, Հայաստանը։ Բայց չեն ստորագրել ոչ մեկը։ Առաջարկություն է եղել մեր կողմից, որը չի ստորագրվել։ Ի՞նչ է նշանակում դա։

Իրատեսակա՞ն էր արդյոք առհասարակ այն 4 շրջանների գրավումը, որոնց մասին պարոն Բաբայանը խոսում է։

Եթե իրատեսական լիներ, կստորագրվեր։

Ճի՞շտ եմ հիշում, որ պարոն Բաբայանը այն ժամանակ Պաշտպանության բանակի հրամանատարն էր։ Եթե այո, ստացվում է՝ Հայաստանի կամ Արցախի իշխանությունները իրեն թույլ չե՞ն տվել այդ ծրագիրն իրագործել, առաջ գնալ։ Զսպե՞լ են, խանգարե՞լ են իրեն։

Այդ ժամանակ իրեն որևէ մեկը չէր խանգարում, իմ կարծիքով։ Ես ընդհանրապես, ամբողջ կյանքում, երբ պաշտոնավարել եմ, ում փոխարինել եմ՝ չեմ մեղադրել, ոչ նրան եմ ինչ-որ բանում մեղադրել, ոչ իմ պետին։ Բացի դրականից, որևէ բացասական խոսք չեմ ասել և գտնում եմ՝ եթե ցանկացած պաշտոնյա իր պաշտոնավարման ժամանակ չի կարողանում իր պետի մոտ իր ծրագրերը իրագործել, ապա դա իր մեղքն է, ոչ թե պետի։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930