Լրահոս
Օրվա լրահոսը

«Անձնական դրամահավաքից եմ գումար փոխանցել «Իմ քայլը» դաշինքի հիմնադրամին». Հ. Հակոբյանը՝ միլիոնի մասին

Դեկտեմբեր 17,2019 16:18

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Իմ ձայնը» հ/կ-ն եւ «Անտիֆեյք»-ը հրապարակել էին հետաքննության եւ վերլուծության տվյալներ՝ ներկայացնելով «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորների՝ 2018թ.-ի եկամտի եւ դրամական միջոցների հայտարարագրերը եւ նախընտրական տարում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հիմնադրամին նրանց կողմից կատարված նվիրատվությունները, որոնք որոշ դեպքերում մի քանի միլիոնով գերազանցում են հայտարարագրում նշված գումարի չափը: Հեղինակներն այս հրապարակմամբ կասկած են հայտնել, որ գուցե կոռուպցիոն սխեմա է գործել:

Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը հիմնադրամին, ըստ նշյալ հետաքննության, փոխանցել է 1 միլիոն 363 000 դրամ, հետեւյալ կերպ պարզաբանեց. «Այս պահին դաշինքի հիմնադրամին նվիրաբերած գումարի թիվը հստակ չեմ հիշում: Ինչ վերաբերում է նրան, որ դրանից ավելի քիչ գումար եմ հայտարարագրած եղել, ապա տեղեկացնեմ, որ նախընտրական դրամահավաք եմ ինքս կազմակերպել, քանի որ նաեւ վարկանիշային թեկնածու էի, իմ ծախսերը պետք է հոգայի: Այդ դրամահավաքից ստացված միջոցներից ես նաեւ հատկացրել եմ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հիմնադրամին: Հայտարարագրածս գումարի եւ նվիրատվության գումարի միջեւ տարբերության պատճառն այն է, որ անձնական դրամահավաքից գումար եմ նվիրաբերել հիմնադրամին»:

Հրաչյա Հակոբյանը նշեց, որ դրամահավաքը կազմակերպել է Երեւանի սրճարաններից մեկում. «Երեկոյի ժամանակ հրավիրել էի ծանոթներիս-ընկերներիս, եւ ով որքան ուզեցել է, նվիրաբերել է: Շփվել ենք իրար հետ, տեղեկացրել եմ, որ վարկանիշային թեկնածու եմ, եւ ծախսեր կան անելու, ու հանգանակություն է տեղի ունեցել»:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանի (որը հիմնադրամին հինգ միլիոն դրամ փոխանցածների թվում է) պարզաբանումը՝ այստեղ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031