«ՀՀ-ում կա ինստիտուտ, որը կոչվում է Միասնական սոցիալական ծառայություն։ ՄՍԾ գործառույթներից է մարդկանց աշխատաշուկայում տեղավորելը եւ կյանքի դժվարին իրավիճակում գտնվող քաղաքացիների կարիքներին արձագանքելը։ Այսինքն՝ պետական այդ ինստիտուտի գործունեությունը ոչ ոք չի կասեցրել։ Երբ մարդիկ դիմում են պետական ինստիտուտներին, պետական ինստիտուտները գործում են, թոշակներ ու նպաստներ են բաժանվում, չենք կարող կանգնեցնել դա, եւ օրենքը դա չի էլ նախատեսում»,- կառավարության այսօրվա նիստից հետո հրավիրած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ մարզերում հանդիպումների ժամանակ, երբ ինքը խոստումներ է տալիս ընտրողներին՝ աշխատանքի ընդունելու եւ այլնի մասին, դա նյութապես շահագրգռել չէ, իսկ Սամվել Կարապետյանի թիմակիցների վերաբերյալ քրեական գործեր են հարուցվում՝ նյութապես շահագրգռելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում
Նա անդրադարձավ նաեւ վարչական ռեսուրսի կիրառմանը։ «Ես այս գլխից ուզում եմ հստակ հայտարարել՝ եթե իմ մասնակցությամբ որեւէ միջոցառման ժամանակ որեւէ պետական պաշտոնյա օգտագործի վարչական ռեսուրս, առանց քննարկման ես այդ պաշտոնյային աշխատանքից հեռացնելու եմ։ Եթե որեւէ պետական պաշտոնյա վարչական ռեսուրսի ենթարկվելով՝ գա այդ միջոցառումներին, ես այդ եկած պաշտոնյաներին էլ առանց քննարկման աշխատանքից ազատելու եմ։ Բայց ուզում եմ հակառակն էլ ասել, որ եթե որեւէ մեկը վարչական ռեսուրս կիրառելով որեւէ մեկին արգելի գալ, երկու դեպքում էլ հետեւանքները նույնն են լինելու, որովհետեւ ՀՀ-ն ազատ ժողովրդավարական պետություն է»,- նշեց Փաշինյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրադառնալով իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այն հայտարարությանը, թե «Իմ քայլը» հիմնադրամը չի ասոցացվում Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի հետ, ուստի հիմնադրամի բարեգործական ծրագրերը չեն դադարեցվի, Փաշինյանն ասաց․ «Իմ քայլը հիմնադրամի գործունեությունն ընդհանրապես որեւէ կապ չունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ ընդհանրապես քաղաքականության հետ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































