Անազնիվ մեթոդներով պայքար է հիշեցնում խորհրդարանական ընտրությունների այս փուլը: Իշխանությունը, օգտվելով հանրային միջոցներից կազմված պետական բյուջեից, ընտրակաշառքի դասական օրինակներ է ցուցադրում. կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացում, առողջապահության ապահովագրություն, տարբեր արտոնյալ վարկերի տրամադրում, տույժ-տուգանքների ներում: Եվ շահառուները չեն էլ գիտակցում, որ դա լավություն չէ, այլ մեր՝ բոլորիս վճարած հարկերից է արվում:
Սրան զուգահեռ՝ նաեւ ստի, վախի ու շանտաժի մեթոդներն են գործի դրվել. ով դրսից եկավ ընտրելու, «Զվարթնոցում» կձերբակալվի, ինչը բացահայտ կեղծիք է եւ անիրականանալի: Մենք չընտրվենք` պատերազմ կլինի. նորից կեղծիք է եւ խաբեություն:
Եվ ամենակարեւորը` Նիկոլ Փաշինյանի սիրելի գործիքն է լիարժեք աշխատում. բռնել, կալանավորել, քրեական գործեր հարուցել, նախընտրական փուլում ընդդիմության շարքերից կարեւոր դերակատարում ունեցող մարդկանց մեկուսացնել` ահուսարսափ տարածելով մյուսների շրջանում:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































