Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Եթե Վազգեն Սարգսյանն այսօր լիներ, այդ մարդիկ ուղղակի ծպտուն չէին հանի». Աղվան Վարդանյան

Դեկտեմբեր 18,2019 16:16

«Անահիտ Բախշյանը թող դիմի, փորձի, ես խնդիր չունեմ: Հոկտեմբեր 27-ի առաջին վայրկյանից մինչեւ ահաբեկիչներին անվտանգության խուց տանելը ես ներկա եմ եղել»,- լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող, ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ Հոկտեմբերի 27-ի զոհերից Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, դիմել է դատախազությանը՝ Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասի կարճման որոշումը վերացնելու պահանջով:

Հիշեցնենք, որ 2004թ.-ին գործից անջատված մասի, որի նպատակն էր բացահայտել հանցագործության այլ հնարավոր կազմակերպիչներին եւ դրդիչներին, քննությունը կարճվել էր:

Աղվան Վարդանյանը նշեց. «Երբ որպես տուժող-վկա ներկա էինք, երբ ես ցուցմունք էի տալիս, տիկին Բախշյանն ասում էր՝ «ինչո՞ւ իմ ամուսնինը սպանվեց, իսկ դու՝ ոչ»…Ասացի՝ «ի՞նչ կարող եմ ասել, ցավում եմ»…բայց գնդակն իմ աթոռի թիկնակի մեջ էր խրված: Թողնենք նրան, զոհվածի կին է, բայց այսօր Հոկտեմբերի 27-ի մասին խոսում են մարդիկ, որոնց նկարագիրը եւ կյանքն ամոթ են, մինչդեռ մարդկանց մեջ տարածվում է այդ տեսակը. այն ամոթ եւ սրբություն չունի»:

Ուղիղ։ Անահիտ Բախշյանն ասում էր` ինչու իմ ամուսնուն սպանեցին, իսկ ձեզ ոչ. Աղվան Վարդանյան

Gepostet von Aravot am Mittwoch, 18. Dezember 2019

Աղվան Վարդանյանի խոսքով. «Եթե Վազգեն Սարգսյանն այսօր լիներ, այդ մարդիկ, որոնք լցված են հրապարակներում եւ ԶԼՄ-ներում, այսօր ուղղակի ծպտուն չէին հանի: Նախկին բարձր պաշտոնյաներից մեկը, որն այսօր ասում է, որ 98թ.-ին ՀՀ-ում պալատական հեղաշրջում է տեղի ունեցել, այն ժամանակ կասե՞ր այդ մասին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031