Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց. Վճռաբեկ դատարանի որոշում

Դեկտեմբեր 20,2019 19:01

Քիչ առաջ ՀՀ Վճռաբեկ դատարանը (նախագահող դատավոր Ելիզավետա Դանիելյան) որոշում ընդունեց, և ըստ էության Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվեց:

Դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստ:

Նիստի ընթացքում քննվեցին Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի, Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանի եւ Սասունիկ Կիրակոսյանի ու Հրայր Թոփչյանի  պաշտպան Գեորգի Մելիքյանի բողոքները։

Դրանք դատարան էին  ներկայացվել դեռ նախորդ տարվա օգոստոս ամսին։ Պաշտպանական կողմը պահանջում է արդարացնել նրանց։

Հիշեցնենք, որ Սեֆիլյանը մեղավոր է ճանաչվել ապօրինի զենք-զինամթերք պահելու, ռազմավարական նշանակության շենք-շինություններ զավթելու փորձի եւ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու համար եւ դատապարտվել 10.5 տարվա ազատազրկման։

Վճռաբեկ դատարանը որոշեց Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ համաներում կիրառել զանգվածային անկարգությունների հոդվածով, իսկ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով Վերաքննիչ դատարանի՝ 3 տարվա ազատազրկումը դարձրեց երկու տարի: Այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը պարզաբանեց. «Ըստ էության Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, քանի որ նա արդեն կրել է երկու տարի ժամկետը: Իսկ գրավը վերադարձվեց»:

Դատարանը Գևորգ Սաֆարյանի պաշտպանի միջնորդության առիթով որոշեց վերացնել նրա նկատմամբ ստորագրությունը չհեռանալու մասին: Իսկ մյուս ամբաստանյալների մասով բողոքները մերժվեցին:

Տաթև  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031