Ամանորի տրամադրություններն ու իրականություն դարձած երազանքների բերկրանքը նոր տարվա շեմին վայելելու հնարավորություն ստացան ՊԲ-ի մի շարք զինծառայողներ ու պահեստազորայիններ, որոնք ապահովվեցին նորակառույց բնակարաններով:

Բացման արարողության ընթացքում հնչել են շնորհավորանքի ու երախտագիտության խոսքեր, ընդգծվել նախկին ու գործող զինվորականների բնակարանային պայմանների բարելավման կարևորությունը առավել պաշտպանված հայրենիք, մարտունակ ստորաբաժանումներ ու ամուր ընտանիքներ ունենալու համատեքստում:
Նշենք նաև, որ բացի թվով 44 նոր բնակարաններից, մի շարք նախկին զինծառայողների էլ բնակարանային պայմանների բարելավման նպատակով հանձնվել են դրամական փոխհատուցումներ:
Կարդացեք նաև
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


















































