Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Սառա Թովմասյան անունով օգտատիրոջ տվյալները և հետևյալ գրառումն արել․ «Հ․ Թովմասյանի աղջկա ՖԲ-ն է, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»։ Ահա թե կատարվածին ինչպես են արձագանքել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները:
Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի երեկվա ֆեյսբուքյան գրառումը անընդունելի է։
Անթույլատրելի է մարդկանց ուղղորդելը իրենց գրառումներով կամ այլ կերպ թիրախավորել որևէ մեկին այնպես, որ խախտվեն մարդու արժանապատվության անձեռնմխելիությունը, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը և հոգեկան անձեռնմխելիությունը։
Կարդացեք նաև
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վերահսկող հանձնաժողովը և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը տարածել են տեղի ունեցածը դատապարտող հայտարարություն՝ արձանագրելով նաև, որ հարցը կքննարկեն իրենց նիստերում։
Մարիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
https://www.facebook.com/maria.karapetyan/posts/10219424117530245

Ու սա վերաբերվում է դաշտի բոլոր բոլորին:
Արմեն ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
https://www.facebook.com/armen.pambukhchyan/posts/2690194894401877

Արուսյակ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ
https://www.facebook.com/arusyak.julhakyan/posts/10220279391522196?__tn__=-R

Խնդրում եւ պահանջում եմ, այլեւս ինձ ձեր հայհոյախառն գրառումներում չթագեք… շատերիդ գրածներն ու որակումները հաճախ ավելի վատն են, քան ինքնին արարքը։
Գայանե ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
https://www.facebook.com/gayane.abrahamyan.9/posts/10218896306212388
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերահսկող հանձնաժողովն անընդունելի է համարում «Իմ Քայլը» ավագանու խմբակցության անդամ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը, որը միանշանակ հակասում է կուսակցության կողմից որդեգրած արժեքներին և սկզբունքներին: Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են: Միջադեպը կքննվի վերահսկող հանձնաժողովում:
Սոնա ՂԱԶԱՐՅԱՆ
https://www.facebook.com/sona.ghazaryan.92/posts/10221471964575232




















































