Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլի» պատգամավորները՝ Հենրիկ Հարթենյանի մասին. Ատելության խոսքը, ցանկացած իրավիճակում ընտանիքը թիրախավորելը մերժելի է

Հունվար 27,2020 12:45

Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Սառա Թովմասյան անունով օգտատիրոջ տվյալները և հետևյալ գրառումն արել․ «Հ․ Թովմասյանի աղջկա ՖԲ-ն է, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»։ Ահա թե կատարվածին ինչպես են արձագանքել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները:

Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի երեկվա ֆեյսբուքյան գրառումը անընդունելի է։

Անթույլատրելի է մարդկանց ուղղորդելը իրենց գրառումներով կամ այլ կերպ թիրախավորել որևէ մեկին այնպես, որ խախտվեն մարդու արժանապատվության անձեռնմխելիությունը, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը և հոգեկան անձեռնմխելիությունը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վերահսկող հանձնաժողովը և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը տարածել են տեղի ունեցածը դատապարտող հայտարարություն՝ արձանագրելով նաև, որ հարցը կքննարկեն իրենց նիստերում։

Մարիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի երեկվա…

Gepostet von Maria Karapetyan am Sonntag, 26. Januar 2020

Երբեք, երբե՜ք, քաղաքական հակառակորդիդ ընտանիքի անդամը չպետք է հանդիսանա քո թիրախը կամ շահարկման առարկա:

Ու սա վերաբերվում է դաշտի բոլոր բոլորին:

Արմեն ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

Երբեք, երբե՜ք, քաղաքական հակառակորդիդ ընտանիքի անդամը չպետք է հանդիսանա քո թիրախը կամ շահարկման առարկա:Ու սա վերաբերվում է դաշտի բոլոր բոլորին:

Gepostet von Armen Pambukhchyan am Sonntag, 26. Januar 2020

 

Ատելության խոսքի, ատելություն սերմանելու ցանկացած դրսևորում դատապարտելի է և մեզանում տեղ չունի:

Արուսյակ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ

Ատելության խոսքի, ատելություն սերմանելու ցանկացած դրսևորում դատապարտելի է և մեզանում տեղ չունի:#ԻմՔայլը #Ավագանի

Gepostet von Arusyak Julhakyan am Sonntag, 26. Januar 2020

Այո’, մենք դատապարտում ենք, հնարավորինս արագ համապատասխան քայլեր ձեռնարկվելու են։ Այն ինչ արել է ավագանու գործընկերը անընդունելի է, եւ երբ ասում ենք ատելության խոսքը, ցանկացած իրավիճակում ընտանիքը թիրախավորելը մերժելի է, ապա առաջին հերթին հենց մենք մեզնից ենք պահանջում այս արժեքներին հավատարիմ մնալ։

Խնդրում եւ պահանջում եմ, այլեւս ինձ ձեր հայհոյախառն գրառումներում չթագեք… շատերիդ գրածներն ու որակումները հաճախ ավելի վատն են, քան ինքնին արարքը։

Գայանե ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Այո', մենք դատապարտում ենք, հնարավորինս արագ համապատասխան քայլեր ձեռնարկվելու են։ Այն ինչ արել է ավագանու գործընկերը …

Gepostet von Gayane Abrahamyan am Sonntag, 26. Januar 2020

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերահսկող հանձնաժողովն անընդունելի է համարում «Իմ Քայլը» ավագանու խմբակցության անդամ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը, որը միանշանակ հակասում է կուսակցության կողմից որդեգրած արժեքներին և սկզբունքներին: Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են: Միջադեպը կքննվի վերահսկող հանձնաժողովում:

Սոնա ՂԱԶԱՐՅԱՆ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերահսկող հանձնաժողովն անընդունելի է համարում «Իմ Քայլը» ավագանու խմբակցության…

Gepostet von Sona Ghazaryan am Sonntag, 26. Januar 2020

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031