Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սրանից հետո էլ են պնդելո՞ւ, թե ֆեյքերի ու ոչ ադեկվատների հարձակումները սոցիալական ցանցերում իշխանության կողմից չեն համակարգվում․ Արամ Կարապետյան

Հունվար 27,2020 00:12

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան «սթորին», որտեղ ավագանու անդամը կիսվել է Սառա Թովմասյան անունը կրող օգտատիրոջ լուսանկարով (որն, ի դեպ, Հրայր Թովմասյանի աղջիկը չէ) և հետևյալ գրառումով․ «Հ․ Թովմասյանի աղջկա ՖԲ-ն է, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»։

Արամ Կարապետյանը նաև գրել է․

Սրանից հետո էլ են պնդելո՞ւ, թե ֆեյքերի ու ոչ ադեկվատների հարձակումները սոցիալական ցանցերում իշխանության կողմից չի համակարգվում… Հայոյելը, սևացնելը, ահաբեկելը, լռեցնելը քաղաքականության մեջ դեռ ոչ մեկին չի փրկել… Ձեզ՝ նույնպես…

Սրանից հետո էլ են պնդելու՞ , թե ֆեյքերի ու ոչ ադեկվատների հարձակումները սոցիալական ցանցերում իշխանության կողմից չի…

Gepostet von Արամ Կարապետյան am Sonntag, 26. Januar 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031