ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանն այսօր կառավարության մամուլի սրահում մանրամասնելով պարետ Տիգրան Ավինյանի՝ սահմանափակումների վերաբերյալ մարտի 21-ի որոշումը, նշեց, որ սահմանափակումները չեն տարածվի սրճարանների գործունեության վրա, շահումով խաղերից էլ՝ բացառություններ կարվեն համացանցի միջոցով շահումով խաղերն ու վիճակախաղերը: Սահմանափակումները չեն տարածվի նաեւ շարժական կետերից խմիչքների, ըմպելիքների վաճառքի վրա, նաեւ՝ այլ կետերից խմիչքների մատուցման ծառայությունների:

Վրաստանի հետ թեեւ ոչ մի տեսակի ապրանքի սահմանափակումների ցանկ չկա, եւ, բեռնափոխադրումներն իրականանում են գործող ռեժիմի համաձայն, բայց ապրանքների ցանկը պակասել է: Փոխնախարարի խոսքով, Վրաստանի հետ սահմանը գործում է. «Վերին Լարսի անցակետն էլ այս պահի դրությամբ գործում է, կան որոշակի դժվարություններ Վրաստանում կուտակված մեքենաների հետ կապված, որն էլ պայմանավորված էր Վերին Լարսում տեղացած առատ ձյան հետ»:
Վարոս Սիմոնյանը նաեւ ասաց, որ ԵԱՏՄ տարածքում մի շարք ապրանքատեսակներ, որոնք ունեն բժշկական նշանակություն եւ դեղամիջոցներ են, եւ, որոնք անհրաժեշտ են ներկա իրավիճակում, կներմուծվեն ողջ ԵԱՏՄ տարածք, զրոյական մաքսատուրքերով, որոշումը կգործի մինչեւ սեպտեմբերի 30-ը:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

















































