Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու էին Դատապարտյալների հիվանդանոցի հիվանդ կալանավորները դրսում

Մարտ 25,2020 15:02

Դատապարտյալների հիվանդանոցի հիվանդ կալանավորներն առավոտվանից դրսում էին, եւ ահազանգեցին, թե իրենց կորոնավիրուսի հետ կապված հանել են հիվանդասենյակներից:

Նոնա Նավիկյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Aravot am-ի հարցին՝ ինչու են դատապարտյալ հիվանդները դրսում, ոչ թե հիվանդասենյակներում, ԱՆ ՔԿՀ մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանը պատասխանեց. «Խուճապ չկա, որեւէ դատապարտյալի դուրս չեն գրել: Այս պահի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսով վարակված անձ չկա, որպեսզի տանեն կամ տեղափոխեն Դատապարտյալների հիվանդանոց»:

Նկատենք, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժ են կրում նաև կիսաբաց տիպի դատապարտյալներ, որոնք ցերեկվա ժամերին կարող են ազատ տեղաշարժվել հիմնարկի տարածքում:

Կանազում չգիտեմ ինչ է կատարվում, բայց արդեն ուղիղ 1 ժամ անդադար գոռում են, չի լսվում, թե ինչ, բայց ինչ-որ օգնություն են ուզում. անընդհատ օգնություն են բղավում.Լրագրող ընկերներ ջան, եթե կարող եք, հետաքրքրվեք, տեսեք ինչ է եղել

Gepostet von Sey Yaylakhanyan am Mittwoch, 25. März 2020

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031