Լրահոս
Օրվա լրահոսը

Միլիարդատեր Բեռնի Էքլսթոունը 89 տարեկանում պատրաստվում է հայր դառնալ

Ապրիլ 04,2020 16:37 Share

Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը՝ հղում անելով շվեյցարական Blick-ին։

«Ֆորմուլա 1»-ի նախկին նախագահ Բեռնի Էքլսթոունը հոկտեմբեր ամսին կնշի ծննդյան  90-ամյակը: Նրա կինը՝ 44-ամյա Ֆաբիանա Ֆլոզին, այսպես է արտահայտվել իր հղիության մասին: «Մենք, ինչպես բոլոր ծնողները, մի ցանկություն ունենք՝ որպեսզի երեխան առողջ ծնվի: Եվ ես հույս ունեմ, որ նա  երբեք իրեն «Ֆորմուլա 1»-ի հետ կապելու ցանկություն չի արտահայտի»: Այս խոսքերից ենթադրվում է, որ ամուսինները տղա երեխա են սպասում:

Միլիարդատեր Բերնի Էքլսթոունն արդեն երեք դուստր ունի. Դեբորան, որը 65 տարեկան է,  Թամարան՝ 35 եւ Պետրան՝ 31 տարեկան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել