Լրահոս
Օրվա լրահոսը

Ծածուկ ծառայությո՞ւն. իմաստը ոչ թե մարդկանց գաղտնի բռնացնելն ու տուգանելն է, այլ երթեւեկության ոլորտում կարգուկանոն հաստատելը. «Հրապարակ»

Մայիս 14,2020 11:22

Հայրենի կառավարությունը մի որոշում է ընդունել, որով ճանապարհային ոստիկանները կարող են արդեն ծածուկ ծառայություն իրականացնել։ Երեկ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որով հենց այդպես էլ «ավետում» է․ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման, ճանապարհային երթեւեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ճանապարհային ոստիկանությունն այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն»։ Իսկ թե որն է կառավարության որոշումը, ոստիկանության հաղորդագրության մեջ չեն նշում։

Այն իրենից ներկայացնում է ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող ճանապարհապարեկային ծառայություն` գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների եւ տարբերիչ նշանների ավտոմոբիլներով։

Այսինքն՝ Ճանապարհային ոստիկանության կապույտ գծերով, բորտի համարով սպիտակ Toyota Corolla-ների փոխարեն այսուհետ ոչ մի տարբերանշանով աչքի չընկնող, հասարակ համարանիշներով ցանկացած մեքենա կարող է պոտենցիալ «գաիշնիկի» մեքենա լինել։ Ոստիկանության տարածած այդ տեսանյութում թաքնված մեքենան սպիտակ Toyota Corolla է, բայց առանց տարբերանշանի։

Այս ամենը, սակայն, մի հարց առաջացրեց մեզ մոտ՝ այդ դեպքում ինչո՞ւ ընդունեցին հայտնի «գործ տալու» օրենքը, երբ քաղաքացին ինքը կարող էր «գաիշնիկի» դեր կատարել՝ իր հեռախոսով նկարել ցանկացած մեքենայի խախտումն ու ուղարկել ՃՈ, որ տուգանեն։ Իզո՞ւր ընդունեցին, թե՞ արդյունք չտվեց, ստիպված անցան նման ծածուկ, դավադիր մեթոդների, որովհետեւ անկարգ ու անպատասխանատու վարորդների հախից չեն կարողանում գալ։

Բացի այդ, ինչո՞ւ էին առաջ տեսախցիկից մի քանի մետր առաջ մեծ տառերով գրում, որ առջեւում տեսախցիկ է, ինչո՞ւ էր օրենքը պահանջում, որ առանց փարոսիկի չի կարող պետավտոտեսուչը շրջել։ Այդ բոլորը նրա համար էր, որ մարդիկ տեղեկացված լինեն՝ հանկարծակի եւ թփերի հետեւից մարդկանց չբռնացնեն, որովհետեւ իմաստը ոչ թե մարդկանց գաղտնի բռնացնելն ու տուգանելն է, այլ երթեւեկության ոլորտում կարգուկանոն հաստատելը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031