Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Հովհաննիսյան․ Հակագենդերային շարժումները ամեն կերպ թույլ չեն տալիս Հայաստանին ունենալ կարևոր իրավական մեխանիզմներ

Հուլիս 07,2020 16:15

«Իրավապահ համակարգը գենդերային զգայունության տեսանկյունից գտնվում է բավական ցածր մակարդակի վրա»,- «Մեդիա կենտրոնի» կազմակերպված քննարկման ընթացքում ասաց Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ներկայացուցիչ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ իրավապահ համակարգում ներգրավված անձինք այն հասարակության մասն են կազմում, որը վարքային զգայունության տեսանկյունից բավական կարծրատիպային և խտրական պատկերացումներ ունի։ Նրանք բավարար չեն վերապատրաստվում, և պետությունը վերապատրաստումների ուղղությամբ քայլեր չի կատարում․ «Ըստ այդմ, այդ մարդիկ, որոնք ստանում են իրավական կրթություն, որևէ կերպ չունեն այդպիսի զգայունություն, թե ինչպես պահել այդ դեպքերի հետ։ Եվ այն իրավական նորմերը, որոնք ամրագրված են անգամ օրենսդրության մեջ, նրանք չեն զգում, չեն մեկնաբանում այնպես, ինչպես պետք է լիներ միջազգային օրենսդրությամբ, միջազգային պարտավորություններով»։

Զարուհի Հովհաննիսյանը նշեց, որ հակագենդերային շարժումները Հայաստանում սկսվել են 2013 թվականից, երբ Հայաստանը հայտարարեց, որ միանում է Մաքսային միությանը․ «Այդ հակագենդերային շարժումները կայուն հող նախապատրաստեցին, որպես եվրոպական արժեքների նկատմամբ վերաբերյալ թյուր կարծիքներ տարածողներ, տարբեր միջազգային փաստաթղթերի վերաբերյալ միֆային տեսակետներ, որոնք իրականում չեն համապատասխանում իրականությանը, տարածողներ։ Եվ այդ շարժումները այժմ ակտիվացել են նաև հետհեղափոխական գործընթացում, երբ խոսքը նոր կառավարությանը վարկաբեկելու մասին է, ցանկացած նման քայլ, լինի Ստամբոլցյան կոնվենցիան, Լանզարոտեի կոնվենցիան, ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրության փոփոխությունները, որոնք նախաձեռնված են և առկախված են։ Որովհետև այդ շարժումները ամեն կերպ վարկաբեկում են գործընթացը՝ թույլ չտալով Հայաստանին ունենալ այն կարևոր իրավական մեխանիզմները, որոնք մարդու իրավունքների պաշտպանության համար մեզ համար ուղղակի խիստ կարևոր են»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031