Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունը Հնդկաստանից կամ չգիտեմ որտեղից 10 տարվա միս ներկրելու փոխարեն, թող մեր անասունների միսը գնի»․ Ֆերմեր

Օգոստոս 03,2020 21:50

Aravot.am-ի հետ զրույցում Ախուրյան խոշորացված համայնքի Կառնուտ բնակավայրի խոշոր ֆերմեր Հովհաննես Գաբոյանը դժգոհեց, որ կառավարությունը գյուղատնտեսությունը, մասնավորապես անասնապահությունը զարգացնելու մասին հնչեցրած  խոստումներն իրականություն չի դարձնում։ Ըստ ֆերմերի, գյուղացին անասունի միսը իրացնելու շուկա չունի, մինչդեռ  կառավարությունը բանակի, մանկապարտեզների համար միսը ներկրում է  արտերկրից։

«Անընդհատ ասում են գյուղատնտեսության զարգացում, անասնապահության զարգացում, դրսից անասուններ են ներկրում՝ լավ ցեղատեսակների, դրանք մեր պայմաններում մի քիչ դժվար է պահելը։ Գյուղացիներն այդպիսի հնարավորություն չունեն, անասնակեր չունեն, մարդուց լավ պիտի կերակրես, որ էդ կաթը տա ինքը, բայց իր սպասարկումն էլ շատ թանկ է՝ անասնաբույժի հետ կապված։ Պիտի պահես, մի 2-3 սերունդ ստանաս, որ տեղայնացվեն, նոր կարողանաս իրենից եկամուտ ստանալ։

Այսօր նաև մեր պահած անասունների միսն է դժվար վաճառվում, օրինակ՝ ես ունեմ հինգ տոննա միս, քաշերը բարձր են ՝ մոտ 450-500 կիլոգրամ միս կա ամեն մեկի վրա, բարձր որակի միս է,  չենք կարող վաճառել, անընդհատ լրացուցիչ կերակրում ենք։ Այս սեզոնին գոմը կապած՝ խտացրած կերերով կերակրում ենք։ Կառավարությունը միսը ոչ թե Հնդկաստանից կամ չգիտեմ որտեղից պիտի բերի բանակին, հիվանդանոցին,դպրոցներին,  մանկապարտեզներին կերակրի,  այլ թող մեզանից վերցնի, կերակրի։ Ավելի լավ՝ որակյալ, մաքուր։

Տեսեք մեր ժողովուրդն առողջական խնդիր ունի, մտածում են ՝ սա անենք, որ մարդիկ չհիվանդանան, պատվաստենք, բայց էդ ներկրած միսը իրենով հիվանդություն է, դրանք 10 տարեկան մսեր են՝ եսիմ ինչ դեղերով պահված, բերում, կերակրում են։ Էս խնդիրը կարծում եմ հեշտ լուծվող է։

Օգնություն անասնապահությանը չեմ տեսնում, եթե միսը գնեն նորմալ գներով, գյուղացին անասուն էլ կգտնի, կբերի, ինքը կգնա Ռուսաստանից, Եվրոպայից կբերի, կպահի, մենակ վաճառվի»,- ասաց Հովհաննես Գաբոյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31