Ախուրյան խոշորացված համայնքի համայնքապետի միակ թեկնածուն՝ բժիշկ Զավեն Մանուկյանը (նա ներկայիս համայնքապետն է), որը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 4 էջից բաղկացած գույքի և եկամուտների հայտարարագիր է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Ըստ հայտարարագրի՝ Զավեն Մանուկյանն առանձնատուն ունի Ախուրյանում՝ 0,105 քառակուսի մետր մակերեսով, մեկ բնակարան Գյումրիում՝ 59,06 քառակուսի մետր մակերեսով և մեկ բնակարան էլ Երևանում՝ 82,5 քառակուսի մետր մակերեսով։ Երեք տներն էլ համատեղ սեփականություն են։
Թեկնածուն մեծ թվով հողամասեր է հայտարարագրել, դրանց մեծ մասը՝ Մայիսյան ու Հովունի գյուղերում։ Վեց հողամաս հայտարարագրել է Մայիսյանում, երկու հողամաս՝ Հովունիում և մեկ հողամաս՝ Գյումրիում։ Դրանք բոլորը համատեղ սեփականություն են․ Մայիսյանում նա հայտարարագրել է 1,68 հա, 1,475 հա, 0,79 հա, 1,73 հա, 0,304 հա, 1,61 հա մակերեսով, իսկ Հովունիում՝ 0,989 հա, 1,02 հա, Գյումրիում էլ՝ 0,1033 հա մակերեսով հողամասեր։
Նա որևէ թանկարժեք գույք չի հայտարարագրել, մեքենան 2011 թվականի արտադրության «LEXUS LX» մակնիշի է։
Կարդացեք նաև
Որպես եկամուտ՝ Զավեն Մանուկյանը հայտարարագրել է միայն Ախուրյանի համայնքապետարանից ստացած աշխատավարձը, որը կազմել է 7 միլիոն 90 հազար 541 ՀՀ դրամ։
Հիշեցնենք, որ Զավեն Մանուկյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի երկարամյա դատավորներից մեկի՝ Աշոտ Մանուկյանի որդին է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































