ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը օգոստոսի 7-ին հանդիպել է Ստեփանակերտում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Բերտրան Լամոնի հետ:
Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել ԿԽՄԿ մարդասիրական առաքելության իրականացումն Արցախում՝ շեշտելով կազմակերպության կողմից չեզոք միջնորդի դերը և հումանիտար շրջանակներում նրանց կողմից իրականացվող գործունեության կարևորությունը:
ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին հանդիպման համար և ներկայացրել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաջնահերթ նպատակները՝ մասնավորապես անդրադառնալով հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց խնդիրների հիմնահարցում իշխանություններին սատարմանը:
Կարդացեք նաև
Խորհրդարանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ ԿԽՄԿ պատվիրակությունն այսուհետ ևս ակտիվորեն կշարունակի աշխատանքների իրականացումն Արցախում՝ իր լիազորությունների շրջանակներում աջակցելով առկա խնդիրների լուծմանը: Այդ համատեքստում, ըստ Արթուր Թովմասյանի, պետական կառույցների աջակցությունը և փոխգործակցությունը ԿԽՄԿ-ի հետ անհրաժեշտ և կարևոր է Արցախի ժողովրդի համար:
Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին


















































 
                        
 
          
          
         
 
                                    
                                   