Լրահոս
Օրվա լրահոսը

Որակյալ արդարադատություն ունենալու համար մասնագիտացված դատարաններն այլընտրանք չունեն․ Արթուր Ղամբարյան

Օգոստոս 29,2020 12:46

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վերջին տասնամյակում ՀՀ-ն, հետևելով համաշխարհային պրակտիկային, ընտրել է դատարանների մասնագիտացման քաղաքականությունը՝ տնտեսական դատարան (չի գործում), վարչական դատարան, սնանկության գործերով դատարան, օրակարգում է՝ հակակոռուպցիոն գործերով դատարանների ստեղծումը: Այսօրվա բարդ, բազմաշերտ և օրեցօր ավելացվող օրենսդրության պայմաններում որակյալ արդարադատություն ունենալու համար մասնագիտացված դատարաններն այլընտրանք չունեն:
Մինչդեռ այս քաղաքականությանը հակառակ՝ գեղեցիկ, ականջ շոյող, բայց բուն հարցին չվերաբերող շաբլոնային տերմինների օգտագործմամբ (սահմանադրականացված դատարան, ուժեղ և անկախ դատարան, նոր գաղափարախոսություն և այլն) ասվում է, որ, օրինակ՝ ընտանեկան վեճ լուծող դատավորը պետք է ՈՐՈՇՈՒՄ կայացնի այս կան այն օրենքը հակասահմանադրական ճանաչելու մասին:

Ինչպես սահմանադրական իրավունքի մասնագետը չի կարող որակյալ կերպով ընտանեկան վեճ լուծել, այնպես էլ (առավել ևս) ընտանեկան վեճ լուծող դատավորը չի կարող (պետք էլ չի) ՈՐՈՇԵԼ (ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՓԱՍՏԵԼ), որ օրենքը հակասում է Սահմանադրությանը:
Օրենքը հակասահմանադրական ՃԱՆԱՉԵԼԸ (ՈՐՈՇԵԼԸ) չպետք է շփոթել օրենքի սահմանադրականությունը ՍՏՈՒԳԵԼՈՒ հետ: Այսօր էլ առաջին ատյանի (վերաքննիչ) դատարանները դա անում են, իսկ հակասահմանադրականության վտանգ տեսնելու դեպքում ԴԻՄՈՒՄ ԵՆ ՍԴ (2018թ. 6 դիմում, 2019թ. 2019թ. 13 դիմում, 2020թ. այս պահի դրությամբ՝ 5 դիմում):

Այնուամենայնիվ վերը նշվածի իմաստը հասկանալու համար պետք է մի քանի նախապայման․
Նախ՝ իրականության մեջ դատավարական որոշում ստորագրած իրավաբանը գիտակցում է այդ փաստաթղթի կայացման ծանրությունը և պատասխանատվությունը, պատճառաբանվածության որակը: Օրենքի սահմանադրականության հարցով ՍԴ ԴԻՄՈՒՄԸ և օրենքը հակասահմանադրական ճանաչելու ՈՐՈՇՈՒՄԸ էապես տարբեր են՝ պատճառաբանվածություն, պատասխանատվություն, բեկանված ակտ ունենալու վախ և այլն:

Թերևս զուտ հայեցակարգեր, գիտական հոդվածներ կամ մասնավոր անձանց համար բողոքներ գրողների համար նկարագրվածը անծանոթ հոգեբանական ապրումներ են: Այսօր՝ օրենքի հակասահմանադրականության մասին գիտական կամ կեղծ գիտական նյութ կարող է գրել նույնիսկ ոչ իրավաբանը, սակայն օրենքը հակասահմանադրական ճանաչելու մասին ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ կայացնելու ծանրության տակ կմտնեն քչերը: Ընտանեկան վեճ լուծող դատավորը, եթե հիմնավոր կասկած ունի կիրառվող նորմի սահմանադրականության վերաբերյալ, ապա ամենայն հավանականությամբ ԿԴԻՄԻ ՍԴ, բայց դատական ակտով ՈՐՈՇԵԼ որ այն հակասահմանադրական է՝ քիչ հավանական է (դա հնարավոր ակնհայտ տեքստային հակասության դեպքում, որն այսօր քիչ հանդիպող է):

Երկրորդ՝ ասվածը արժեք ունի, եթե սահմանադրական իրավունքի իմացությունը չի նույնացվում Սահմանադրության տեքստը կարդալու ու վերարտադրելու ունակության հետ. Սահմանադրության տեքստ կարդալ կարող են շատերը, այդ թվում՝ ոչ իրավաբանը, իսկ հասկանալ և մեկնաբանել, առավել ևս՝ որոշել (հաստատել) օրենքի հակասահմանադրականությունը՝ միայն սահմանադրաիրավական մտածողության կրողները:
Վստահեցնում եմ՝ սահմանադրական մտածողությունը և, օրինակ, քրեադատավարական մտածողությունը էապես տարբեր են, հիմնված են տարբեր արժեքների, սկզբունքների վրա. Այն ինչ կտեսնի սահմանադրական մտածողության կրողը, ամենայն հավանականությամբ չի տեսնի՝ դատավարական մտածողություն ունեցողը: Սահմանադրական մտածողություն ձեռք է բերվում սահմանադրական արժեքաբանության ոլորտում որակյալ կրթության և մշտական ինքնակրթության պայմաններում:
Սկսեք ինքնակրթվել…

Դատական մասնագիտացում, թ՞ե սահմանադրական արդարադատության ինստիտուցիոնալ տարրալուծում Վերջին տասնամյակում ՀՀ-ը,…

Gepostet von Artur Ghambaryan am Samstag, 29. August 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31