Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդեն իսկ չընտրված թեկնածուին եք առաջադրում». ինչո՞ւ է Արթուր Վաղարշյանը 2-րդ անգամ առաջադրվում ՍԴ դատավորի թեկնածու

Սեպտեմբեր 14,2020 14:28

Ազգային ժողովն այսօր քննարկում է ՍԴ դատավորների ընտրության հարցը. ՀՀ նախագահը սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է իրավաբան Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, եւ պատգամավորները մինչեւ քվեարկելը հարցեր պետք է հղեն նրան:

Մինչ այդ Վաղարշյանին ներկայացրեց նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը: «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը նկատեց՝ Արթուր Վաղարշյանն առաջադրվել էր նաեւ մոտ մեկ տարի առաջ եւ չէր ընտրվել, ուստի ինչո՞վ է պայմանավորված նույն գումարման ԱԺ-ում թեկնածուին կրկին առաջադրելը: Էմիլ Տարասյանը պատասխանեց. «Թեկնածուներն առաջադրել են իրենց թեկնածությունը, ձեւավորվել է մասնագիտական խումբ, եւ առավել շատ դրական կարծիք հավաքած երեք թեկնածուները ներկայացվել են նախագահին: Գոռ Հովհաննիսյանը հրաժարվել է, իսկ Արթուր Վաղարշյանը համաձայնել է իր թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրել»:

Վահագն Հովակիմյանը Տարասյանի պատասխանը մտահոգիչ որակեց. «Չընտրված թեկնածուին առաջադրում եք նույն խորհրդարանին»:

Անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ հարցադրում արեց՝ ստացվում է, որ ԱԺ-ն այնքան անսկզբունք կառույց է, որ մեկ տարում պետք է դիրքորոշում փոխե՞ր թեկնածուի մասին: Տարասյանը պնդեց՝ պարզապես չեն մերժել անձի առաջադրվելու ցանկությունը, եւ հարցը որեւէ քաղաքական ենթատեքստ չունի:

«Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն էլ ասաց. «Երբ լսեցի, որ Արթուր Վաղարշյանը երկրորդ անգամ է առաջադրվել, ինձ թվաց՝ կատակ է»: Էմիլ Տարասյանը կրկնեց նույն պատասխանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930