Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքը պիտի հեռանա». Մարգարիտ Եսայանը՝ Նիկոլ Փաշինյանին

Նոյեմբեր 11,2020 19:30

«Առաջարկվող ելքերը վստահաբար իրատեսական են: Մենք փրփուրներից բռնվելու փորձեր չենք անում, որովհետեւ միասնականությունը, հայ ժողովրդի համախմբվածությունը միշտ էլ ապացուցել է, որ հաղթանակ է տանում»,- Ազատության հրապարակում, 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքի ընթացքում, Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ պատասխանելով հարցին՝ իրատեսակա՞ն են ստեղծված իրավիճակի դուրս գալու քաղաքական եւ իրավական առաջարկվող տարբերակները, թե՞ փրփուրներից ենք կախվում:

«Ես այստեղ էի 30 տարի առաջ՝ 1988 թվականին, արցախյան շարժման ժամանակ,  երբ որ միացում եւ անկախություն էինք պահանջում Արցախի համար: Այս հրապարակն, ի վերջո, պետք է դարձնենք Ազատության հրապարակ: Խայտառակ հայտարարություն է: Ինքը մեկ գիշերվա ընթացքում, դավադիր կերպով հանձնեց Արցախը, բայց ինքը դրա ոչ բարոյական, ոչ էլ ի պաշտոնե իրավունքը չուներ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս պահին առաջնահերթ խնդիրը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է. «Ինքը պիտի հեռանա»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30