Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեւավորում ենք հայրենիքի փրկության կոմիտե. պետք է ձեւավորվի ազգային համաձայնության կառավարություն. Իշխան Սաղաթելյան

Նոյեմբեր 11,2020 15:03 Share

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ազատության հրապարակում իր ելույթում կոչ արեց Նիկոլ Փաշինյանին արժանապատվություն ունենալ գոնե հիմա ու հեռանալ, չկառչել աթոռից՝ ժողովրդին այս օրը գցելուց հետո: Նա ասաց. «Արցախը փրկելու համար պետք է սկսենք ազգային ազատագրական պայքար, մենք այս պահին ձեւավորում ենք հայրենիքի փրկության կոմիտե: Ողջ հայ ժողովրդին ու համայն հայությանը ասում ենք՝ ոտքի՛ կանգնեք, փրկե՛ք Արցախը: Արցախը փրկելու համար կա մեկ խոչընդոտ, դրա անունը Նիկոլ է: Պետք է անհապաղ ազատվել Նիկոլից, ազգի չարիքից: Սա անձերի համար պայքար չէ, սա իշխանության համար պայքար չէ, սա Արցախը փրկելու պայքար է: Թուրքի առաջ կզած Հայաստանի ղեկավարը պիտի հեռանա՛: Այս կինն իր տունն է ուզում Հադրութում, Նիկո՛լ, տո՛ւր էս մարդկանց տները»:

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իշխանություններից ազատվելուց հետո պետք է ձեւավորվի ազգային համաձայնության կառավարություն. «Այս պահին գործում է Հայրենիքի փրկության կոմիտե: Կոչ ենք անում հայությանը, այո՛, սա նաեւ անհնազանդության շարժում է, մենք չենք կարող թուրքի առաջ կզած առաջնորդին հանդուրժել: Պատերազմը բերել է Նիկոլը՝ իր անհետեւողական քաղաքականության արդյունքում, փչացրել է մեր հարաբերությունները ռազմավարական դաշնակիցների հետ՝ ՌԴ-ի, Թեհրանի, մեկուսացրել է մեզ իր ստի, կեղծիքի, անվստահության պատճառով, բերել հանգեցրել է պատերազմի, իսկ պատերազմի ողջ ընթացքում զբաղված է եղել անգործությամբ եւ դավաճանությամբ: Այս պահից սկսած ՀՀ իշխանությունը գոյություն չունի, պետք է հեռանա: Նիկոլը չի՛ կարող սա կանգնեցնի, պետք է ձերբակալի 3 մլն բնակչությանը, ուրիշ տարբերակ չունի»:

Ըստ Սաղաթելյանի, այս ամեն ինչի համար իր պատասխանատվության բաժինն ունի քաղաքական մեծամասնությունը, պետք է արագ ԱԺ արտահերթ նիստ հրավիրեն ու հեռացնեն Փաշինյանին. «Նիկոլը բարոյական, քաղաքական որեւէ իրավունք չունի ղեկավարի մեր ժողովրդին, նա մեզանից խլեց մեր ինքնասիրությունը, մեր արժանապատվությունը: Նա պետք է պատասխանատվություն կրի դրա համար: Նիկոլն ու իր անմեղսունակ թիմը պետք է հեռանան ու վերջ»:

Հարթակից վանկարկում են՝ Նի-կո՛լ, հեռացի՛ր, Ազատության հրապարակում հանրությունը վանկարկում է՝ «Նի-կո՛լ, կախաղա՛ն»:

Այսօր առավոտյան, ինչպես իր բոլոր «լայվերի» ժամանակ, Փաշինյանն ասում էր՝ սիրում եմ ժողովրդին, հպարտանում եմ ժողովրդով, պատրաստ եմ ծառայել ժողովրդին: Իշխան Սաղաթելյանը ժողովրդի անունից հայտարարեց. «Նիկո՛լ, ժողովուրդը զզվում է քեզանից, ամաչում է քո համար, եւ քո ծառայությունները թուրքերի համար է, հեռացի՛ր եւ վերջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30