Ազատության հրապարակում փաստաբան Արա Զոհրաբյանը հիմնավորեց, որ պայմանագիրը, որը կնքել է Փաշինյանը, առ ոչինչ է, քանի որ մենակ է այդ քայլին գնացել:
Ինչպես հայտնել ենք, հավաքի մասնակիցները շարժվեցին դեպի կառավարություն:
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հարցին, թե այլեւս ի՞նչ կարող են անել, երբ արդեն Նիկոլ Փաշինյանը ստորագրել է փաստաթուղթը՝ պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը մարդ է, ով ձախողել է, ոչ մի քայլ չկարողացավ ձեռնարկել ու այդ դավաճանական փաստաթուղթը չստորագրել: Պետք են նոր բանակցություններ, իսկ նոր բանակցությունների համար պետք է նոր բանակցող»:
Շահարկումներ կան, որ եթե այսքան մարդ հավաքվեիք առաջնագծում, այս իրավիճակը չէր լինի, Վանեցյանն ասաց. «Մենք սահմանում կռվել ենք, ՀՅԴ-ականները կռվել են առաջին օրվանից: Մեղքը բարդելով ուրիշների վրա՝ փորձում են դավաճանական պլանը կյանքի կոչել: Միակ մեղավորը գործող իշխանություններն են»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Իվետա Տոնոյանի


















































