Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ոչ մի միլիմետր տարածք Ադրբեջանին չի հանձնվում». Նարեկ Ղահրամանյան

Դեկտեմբեր 17,2020 17:15 Share

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյան ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի սյունեցիներ, ուզում եմ հստակություն մտցնենք ընթացող գործընթացի շուրջ․

1․ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ՈՉ ՄԻ ՄԻԼԻՄԵՏՐ տարածք Ադրբեջանին չի հանձնվում։

2․ Մեր սահմանային դիրքերը տեղակայված են եղել Կուբաթլուի և Զանգելանի հատվածում։

3․ Մամուլում տարածված տեղեկությունները, թե իբր շրջափակման մեջ են ընկնում գյուղեր, չեն համապատասխանում իրականությանը։

4․ Օդանավակայանի գործարկման հետ կապված խնդիրներ չեն առաջանալու։

5․ Կապան-Ագարակ (գյուղ) ավտոճանապարհը շարունակելու է բնականոն շահագործվել։

6.ՌԴ սահմաանապհներ են տեղակայվելու սահմանի որոշ հատվածներում անվտանգությունը ապահովելու նպատակով (նաև Գորիս-Կապան մայրուղի):

7.Կապանի և Սյունիքի անվտանգությանը ոչինչ չի սպառնում։

Հ.Գ.
Սիրելի սյունեցիներ, ամբողջովին հասկանում և ընդունում եմ բոլորիդ անհանգստությունը և բողոքը, սակայն կոչ եմ անում չտրվել սադրանքների և լինել համախմբված»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել