Հունվարի 27-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը նախատեսում են հանդիպել Մոսկվայում՝ քննարկելու Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի շինարարության հարցը: Այս մասին հայտնում է RBK-ն՝ վկայակոչելով Հայաստանի և Ռուսաստանի կառավարություններում երկու աղբյուրներ: Ռուսական կողմից բանակցություններին կմասնակցի Ալեքսեյ Օվերչուկը, Հայաստանից՝ Մհեր Գրիգորյանը, Ադրբեջանից՝ Շահին Մուստաֆաևը, հայտնել են գործակալությանը:
Նման բանակցային ձևաչափ ստեղծելու համաձայնություն ձեռք էր բերվել հունվարի 11-ին՝ Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո: Դրա մասնակիցների հիմնական խնդիրն է սահմանել, թե ինչ է անհրաժեշտ կառուցել կամ վերանորգել՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման համար:

Հարկ է նշել, որ Ադրբեջանն արդեն սկսել է երկաթուղու կառուցումը իր տարածքում: Դեկտեմբերի վերջին Իլհամ Ալիևը հայտարարեց, որ իրենցից կպահանջվի առավելագույնը երկու տարի Հորադիզից Զանգելան ճանապարհի կառուցման համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































