Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյանը դատապարտվեց 7 տարի ազատազրկման

Փետրվար 24,2021 15:21

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Մեսրոպ Մակյան) հրապարակվեց «Սասնա ծռերի» 10 անդամների գործով վճիռը: «Սասնա ծռերի» անդամներից Վարուժան Ավետիսյանը դատապարտվեց 7 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման:

Դատավոր Մեսրոպ Մակյանի որոշմամբ` Վարուժան Ավետիսյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ:

Վարուժան Ավետիսյանի նկատմամբ 235–րդ հոդվածով ազատազրկում նշանակվեց 3 տարի ժամկետով, 218-րդ հոդվածով՝ ազատազրկում 8 տարի ժամկետով, 238-րդ հոդվածով ազատազրկում 8 տարի ժամկետով, 185-րդ հոդվածով ազատազրկում 2 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Վարուժան Ավետիսյանի նկատմամբ պատիժ նշանակվեց 9 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:

Քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն՝ նշանակված պատժում հաշվակցվեց Վարուժան Ավետիսյանի՝ նախաքննության և դատական քննության ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետը և վերջնական պատիժ նշանակվեց 7 տարի 4 ամիս ժամկետով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728