Լրահոս
Օրվա լրահոսը

Անհասկանալի է միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքը տեղի ունեցող հանցագործություններին. Արցախի ՄԻՊ-ը միջազգային հանրությանը կոչ է անում անհետաձգելի քայլեր ձեռնարկել 

Մարտ 25,2021 18:04

Բրիտանական «Բի-բի-սի» ալիքի պատրաստած տեսանյութը հստակ փաստագրում է Մեխակավանի հայկական Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ոչնչացումը Ադրբեջանի կողմից:

Սա հայկական մշակութային ժառանգության նկատմամբ կիրառվող վանդալիզմի այն կարկառուն օրինակներից է, որի մասին մենք բարձրաձայնել ենք միշտ և հատկապես 2020 թվականի աշնանը Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի օրերից:

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ոչնչացումը, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Հովհաննես Մկրտիչ, Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցիների և ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային կոթողների նկատմամբ իրականացված վանդալիզմն իրական և անառարկելի վտանգի տակ է դնում այդ տարածքներում հայկական բազմադարյա մշակույթի գոյությունը:

«Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիան շեշտում է, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հավասարապես վերաբերում է ողջ մարդկությանը: Ուստի՝ նման պայմաններում անհասկանալի է միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքը տեղի ունեցող հանցագործություններին:

Համոզված լինելով, որ մշակութային արժեքների պահպանության ու պաշտպանության հարցերն անմասն չեն կարող մնալ քաղաքակիրթ հասարակությունների իրավական օրակարգից, Պաշտպանը կրկին կոչ է անում միջազգային հանրությանը ձեռնարկել անհետաձգելի քայլեր Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ:

Արցախի ՄԻՊ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031