Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետարանում խորհրդակցություն էր անցկացնում Հայաստանի ԱԱԾ–ի տնօրենի եւ ոստիկանապետի մասնակցությամբ, դրսում հավաքված նրա աջակիցների եւ վարչապետի դեմ ցույց իրականացնող կապանցիների միջեւ վեճ ծագեց։ Վարչապետի դեմ բողոքավորները կենդանի պատ էին կազմել՝ փակելով զոհվածների պանթեոն տանող ճանապարհը, իսկ վարչապետի կողմնակիցները մարզպետարանի մուտք մոտ էին։
Երկուստեք վիճաբանություն սկսվեց, ծեծկռտուք, որի անմիջապես միջամտեցին ոստիկանները։ «Սադրիչ կա, ժողովուրդ, հետ եկեք»,–յուրայիններին կոչ արեցին վարչապետի դեմ բողոքավորները։


Մանրամասները տեսանյութում։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ


















































