Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը, ԱԱԾ տնօրենն ու ՀՀ ոստիկանապետը Սյունիքի մարզպետարանում են

Ապրիլ 21,2021 16:39

Արդեն երեքուկես ժամ է՝ ինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետարանում խորհրդակցություն է հրավիրել Մեղրի եւ Ագարակ քաղաքներ այցից հետո, որտեղ վարչապետից պահանջեցին հեռանալ Մեղրիից, քանի որ «դավաճանի տեղ չէ Հայաստանի հարավային մասը»։

Սյունիքի մարզպետարանի մերձակա հրապարակում այս պահին մոտ  չորս տասնյակից ավելի մարդ կա, որոնց մի մասը վարչապետի կողմնակիցներն են, իսկ մյուս մասը պահանջում է վարչապետից արագ հեռանալ Կապանից։

Միաժամանակ բողոքողները փակել են դեպի Բաղաբուրջի հուշահամալիր տանող ճանապարհը, որտեղ ամփոփված են արցախյան պատերազմում զոհվածները։ Նրանք թույլ չեն տալու, որպեսզի վարչապետը հարգանքի տուրք մատուցի նահատակվածներին։

Մոտ մեկուկես ժամ առաջ մարզպետարան ժամանեցին Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը եւ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը։ Մոտ 40 րոպե առաջ էլ ԱԱԾ աշխատակիցները իրենց զենքերով  մտան մարզպետարանի շենք։

Մարզպետարանի հրապարակում կենտրոնացված են ոստիկանական ուժեր, ԱԱԾ աշխատակիցներ եւ հատուկ ջոկատայիններ։ Համեմատած մյուս քաղաքների, վարչապետի այցը Կապանում դեռեւս հանգիստ է ընթանում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930