Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայումս որեւէ երկխոսություն Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի միջեւ չկա. Ավետ Ադոնց

Ապրիլ 24,2021 12:35

Հարցին՝ Երեւանն ի՞նչ քայլեր է անում Թուրքիայի հետ երկխոսությունն առանց նախապայմանների սկսելու համար, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցն ի պատասխան ասաց, որ Երեւանն իր դիրքորոշումը հայտնել է. «Նախապայմանները հիմնականում վերաբերում են թե՛ ցեղասպանության ճանաչմանը, եւ թե՛ տարածաշրջանային խնդիրներին»:

Պարոն Ադոնցը լրագրողների հարցերին պատասխանեց «Ծիծեռնակաբերդում», որտեղ եկել էր հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ավետ Ադոնցն ասաց, որ ներկայումս որեւէ երկխոսություն Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի միջեւ չկա:
Ինչ վերաբերում է Արցախյան խնդրին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, պարոն Ադոնցն ասաց, որ Մինսկի խմբից եւ նրա համանախագահությունից բացի, այլ ձեւաչափ չեն քննարկում: Ասաց, որ աշխատանքներ կան եւ դրանք շուտով տեսանելի կդառնան:

Եթե ԱՄՆ նախագահն օգտագործի ցեղասպանություն բառը, ըստ արտգործփոխնախարարի, շատ կարեւոր քայլ կլինի, եւ եւս մեկ անգամ ԱՄՆ-ն կհաստատի իր մոտեցումները ոչ թե մեր տարածաշրջանային հարցերի կարգավորման վերաբերյալ, այլ ընդհանրապես, թե ինչպես են արժեքները, մարդու ազատությունները արժեւորվում ԱՄՆ-ում:

«Դա նաեւ  օրինակ կծառայի քաղաքակիրթ աշխարհի մնացած երկրների համար, որոնք առ այսօր դեռ իրենց դիրքորոշումը չեն հայտնել ցեղասպանության ճանաչման հետ կապված»,-ասաց Ավետ Ադոնցը:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ ըստ մամուլի տեղեկությունների, Բայդենն իր խոսքում օգտագործելու է ոչ թե Թուրքիա բառը, այլ Օսմանյան Կայսրություն արտահայտությունը, փոխնախարարն ասաց. «Ես չեմ կարող որեւէ պատասխան տալ ԱՄՆ կառավարության կամ նախագահի հայտարարության համար, բայց երեւի իրենք տարբերություն են դնում այս Թուրքիայի եւ այն Թուրքիայի միջեւ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930