«Չէ, իմ կարծիքով չէ, որովհետև մեր ներսում դրված է այդ ցավը։ Ես անգամ խոսելիս չեմ կարողանում իմ արցունքները զսպել, քանի որ ծնողներիս վիճակն եմ տեսել։ Հայրս, ճիշտ է, փոքր է եղել, բայց շատ բաներ հիշում էր, պատմում էր։ Մեր պատմությունն ինչպե՞ս կարող ենք մոռանալ, լռել։ Դա հնարավոր չէ»,- Aravot.am-ի փաստմանը՝ ՀՀ կառավարությունից հայտարարում են, որ Ցեղասպանության ճանաչման հարցը ՀՀ արտաքին գերատեսչության թիվ մեկ առաջնահերթությունը չէ և հարցին՝ որպես ցեղասպանություն վերապրածի ժառանգ՝ համամի՞տ է, այսպես պատասխանեց Էմիլյա Օհանյանը։
Մեր զրուցակիցը նշեց, որ իր ցավը ոչ մի կերպ մեղմել հնարավոր չէ․ «Տեսել եմ իմ ծնողների տառապանքը, դժբախտությունները, շատ եմ կարդացել։ Չէ, հնարավոր չէ մոռանալ։ Ինչպես Պատկանյանն էր ասում՝ այսքան չարիք թէ մոռանան մեր որդիք, թո՛ղ ողջ աշխարհ հային կարդայ նախատինք»։
Էմիլյա Օհանյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































