Լրահոս
Օրվա լրահոսը

«Google map-ով Հայաստանի եւ Նախիջեւանի ողջ երկայնքով Ադրբեջանը բազմաթիվ հատվածներում ներխուժել է ՀՀ տարածք եւ այդ վիճակը գոյություն ունի 30 տարի». Անդրեաս Ղուկասյան

Մայիս 29,2021 17:00

«Եթե դուք նայեք Google map-ի քարտեզները, կտեսնեք, որ Հայաստանի եւ Նախիջեւանի ողջ երկայնքով Ադրբեջանը բազմաթիվ հատվածներում ներխուժել է ՀՀ տարածք եւ այդ վիճակը գոյություն ունի 30 տարի: Իրենց բոլոր դիրքերը մեր տարածքում են՝ սկսած Մեղրիի սահմանից գրեթե մինչեւ Երասխավան, մի հատված կա, որ հակառակ դրությունն է: Սա՝ ի գիտություն բոլորի, որ իմանաք: Սա վիճակ է, որը միշտ եղել է: Նույնը՝ Տավուշում»,-այսօր «Սահմանային իրավիճակների լուծման հեռանկարները» թեմայով հանրային քննարկման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց Անդրեաս Ղուկասյանը:

Նա ասաց, որ երբ իմացանք՝ մեր  6 զինվորներին գերի են վերցրել, ո՞վ է պատասխան տալու. «Վարչապետի պարտականությունն է դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին: Հայաստանը դրանից երբեք չի օգտվել ո՛չ պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում, ոչ պատերազմից հետո: Ես չեմ ուզում գնահատական տալ ինչո՞ւ, ժամանակը կանցնի, իրավապահ մարմինները կտան գնահատական: Հիմա գործողությունները շատ հստակ են, չի կարող մնալ անպատիժ: Մեր զինվորներին գերի են վերցրել, ո՞վ է պատասխանատու: Ադրբեջանին իմացանք, բայց մեր մոտ ո՞վ է պատասխան տալու՝ զորամասի հրամանատարը, որը սխալ որոշում է ընդունել, գնդի հրամանատարը, շտաբի պետը, կորպուսի հրամանատարը, որեւէ մեկը մի հատ տերեւ ծածանվե՞ց: Ոչ, 6 հոգի ընկան գերի, հետո՞, ոչ մեկ պատասխանատու չի, զինվոր սպանվեց, ոչ մեկը պատասխանատու չի, այդ զինվորներին փուռը տալով՝ մենք ուզում ենք ՀՀ սահմաննե՞րը պաշտպանել: Ով որ իր տեղում չէ, պետք է հրաժարական տա, պետք է վարույթներ հարուցվեն, այդ մարդիկ ենթարկվեն պատասխանատվության: Միայն այդպես երկաթյա ձեռքով հնարավոր է կարգուկանոն հաստատել երկրում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31