Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայկ Սարգսյանը «առևանգել է իրեն հարց ուղղել փորձող «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի բջջային հեռախոսը, որը վերադարձրել է միայն որոշ ժամանակ անց»

Հունիս 03,2021 22:44

Այսօր իշխանության ներկայացուցչի կողմից արձանագրվել է լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու հերթական աղաղակող դեպքը. իշխող «Իմ քայլը» խմբակցության մականունավոր պատգամավոր Հայկ Սարգսյանը առևանգել է իրեն հարց ուղղել փորձող «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի բջջային հեռախոսը, որը վերադարձրել է միայն որոշ ժամանակ անց:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է տեղի ունեցածը` կատարվածը գնահատելով որպես խոսքի ազատության ու մամուլի դեմ իշխանությունների սանձազերծած արշավի մաս:

Նման հանցագործությունները հնարավոր են դառնում նաև մամուլի դեմ ուղղված նախկին ապօրինությունների, անպատժելիության և համարժեք իրավական գնահատականների բացակայության պառճառով:

Հայաստանի Ժուռնալիստների միությունը իրավապահ մարմիններից պահանջում է տեղի ունեցածի առնչությամբ իրականացնել օբյեկտիվ քննություն`համարժեք իրավական հետևանքներով, իսկ ԱԺ նախագահից` կատարվածը դարձնել էթիկայի հանձնաժողովի քննության առարկա: Հակառակ դեպքում հասարակությունն ու մամուլը կեզրակացնի, որ իրականությանը համապատասխանում են սույն սանձարձակ պատգամավորի` ամենաթողության ինդուլգենցիա ունենալու մասին տեղեկությունները:

Հայաստանի ժուռնալիստների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «Սպասյակների ինստիտուտը շատ հին ծագում ունի։ Ասում են, որ մինչև իսկ Ալեքսանդր Մակեդոնացին սպասյակ է ունեցել։ Համենայն դեպս, կասկած չի կարող լինել, որ ֆեոդալիզմի դարաշրջանում այդ դերում հանդես էին գալիս ասպետների զինակիրները։ Ի՞նչ դեր էր կատարում, ասենք, Սանչո Պանսան Դոն-Կիխոտի մոտ։ Զարմանալի է, որ մինչև հիմա ոչ ոք չի գրել սպասյակների պաամությունը։ Այլապես մենք այդ պատմության մեջ կկարդայինք, թե ինչպես Տոլեդոյի պաշարման ժամանակ Ալմավիրի հերցոգը սովածությունից առանց աղի կերել է իր սպասյակին։ Այդ մասին հերցոգն ինքն է գրում իր հիշողությունների մեջ և հայտնում, թե իր ծառայի միսը նուրբ էր, փափուկ ու հյութեղ և ուներ ոչ այս է հավի, ոչ այն է էշի մսի համ։
    Ռազմական արվեստին նվիրված մի շվաբերեն գրքում մենք, ի միջի այլոց, գտնում ենք սպասյակներին ուղղված մի հրահանգ։ Հնում սպասյակը պետք է լիներ բարեպաշտ, առաքինի, խիզախ, քաջ, ազնիվ, աշխատասեր, մի խոսքով՝ կատարյալ մարդու իդեալ։ Մեր դարաշրջանը շատ բան է փոխել այդ տիպի բնավորության մեջ։ Ժամանակակից սպասյակը սովորաբար ո՛չ բարեպաշտ է, ո՛չ առաքինի և ո՛չ էլ ճշմարտախոս։ Նա ստում, խաբում է իր տիրոջը և շատ հաճախ նրա կյանքը իսկական դժոխք դարձնում։ Դա մի շողոքորթ ստրուկ է, որն իր տիրոջ կյանքը թունավորելու նենգագույն հնարներ է գտնում։
    Լինում են, ի դեպ, և այնպիսի դեպքեր, երբ սպասյակը բարձրանում-հասնում է իր սպայի սիրեցյալի աստիճանին ու պատուհաս դառնում վաշտի և նույնիսկ գումարտակի համար։ Բոլոր ենթասպաներն աշխատում են նրան սիրաշահել։ Նրանից է կախված արձակուրդ ստանալը։ Նա կարող է միջնորդել, որ զեկույցի ժամանակ ամեն ինչ լավ վերջանա։
    Պատերազմի ժամանակ այդ սիրեցյալներն հաճախ պարգևատրվում էին քաջության և խիզախության համար տրվող արծաթե մեծ ու փոքր մեդալներով։
    Իննսունմեկերորդ գնդում ես ճանաչում էի մի քանի այդպիսի սիրեցյալների։ Մի սպասյակ արծաթե մեծ մեդալ ստացավ նրա համար, որ կարողանում էր հիանալի տապակել իր գողացած սագերը։ Մի ուրիշը արծաթե փոքր մեդալով պարգևատրվեց այն բանի համար, որ տնից սքանչելի մթերածանրոցներ էր ստանում, և նրա պետը ամենասաստիկ սովի օրերին այնպես էր լափում, որ քայլել չէր կարողանում։
    Զեկույց հղելով իր սպասյակին պարգևատրման ներկայացնելու մասին, այդ պետն այսպիսի լեզու էր բանացրել.
    «Ներկայացվում է պարգևատրման այն բանի համար, որ մարտերում ցուցաբերել է արտակարգ արիություն ու խիզախություն, վտանգի է ենթարկել կյանքը և հարձակվող հակառակորդի ուժեղ կրակի տակ ոչ մի քայլ չի հեռացել իր հրամանատարից»։
    Իսկ հիշյալ սպասյակն այդ ժամանակ թիկունքում մաքրազարդում էր հավաբները։»

    Յարոսլավ Հաշեկ «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930