Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե դեռ պարզ էլ չէ, թե վարչապետի հրաժարականը պետք է պահանջվի թե ոչ, ապա իմաստը ո՞րն է Երևան հասնելու

Մայիս 09,2024 10:41

Սահմանազատումը իրականացվում է անխոչընդոտ։ Բոլոր նրանք, ովքեր պետք է խոչընդոտեին դրան, այժմ միավորված շարժվում են դեպի Երևան։ Եթե պահանջելու են դադարեցնել սահմանազատումը, ապա այդ պահանջի ճիշտ տեղը Երևանը չէ, եթե դեռ պարզ էլ չէ, թե վարչապետի հրաժարականը պետք է պահանջվի թե ոչ, ապա իմաստը ո՞րն է Երևան հասնելու։

Իհարկե, իմ լեզվից ոչ ոք չի բռնել ու քաշում, որ այս ամենը ես ասեմ, բայց ինչ որ բան այնպես չի ընթանում, վտանգ ու տագնապ կա այս ամեն ինչում։ Ի՞նչ կարիք կա հալածված ու տնավեր դարձած արցախահայությանը ներքաշել այս ամենի մեջ, այդ մարդիկ դեռ չեն հասցրել շունչ քաշեն, վերականգնեն իրենց բարոյահոգեբանական վիճակը։

Դժվա՞ր է հասկանալ, որ շարժումը կարող է հանգեցնել ոչ թե սահմանազատման դադարեցմանը կամ վարչապետի հրաժարականին, այլ Հայ Առաքելական Եկեղեցու հեղինակազրկմանն ու հայաստանցի-արցախցի սրացմանը։

Իմ խորը համոզմամբ, քանի դեռ ուշ չէ՝ ժողովրդի կողմից քիչ թե շատ վստահություն վայելող քաղաքական կուսակցություն պետք է համարձակություն ունենա ստանձնելու շարժման առաջնորդությունը, այդպիսով հնարավորություն ընձեռի Հայ Առաքելական Եկեղեցուն վեր կանգնելու այդ ամեն ինչից։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Հեղինակին առաջարկում եմ հանդարտվել և Հայ Առաքելական Եկեղեցու հեղինակազրկման համար եկեղեցու առաջնորդներից ավելի շատ չանհանգստանալ, այլ կերպ ասած՝ «Պապից ավելի կաթոլիկ չլինել»: Ուզում եմ նաև Գենադիին հիշեցնել չբռնված լեզվից ու դուրս չքաշված մի արտահայտություն. «Քաղաքականությունը թան չէ՝ ամեն մարդու բան չէ»: Ափսոս, որ վերջին տարիներին որոշ անհատներ մի երկու կարճ հոդված գրելուց հետո ինքնահռչակվում են որպես քաղաքականությունից հասկացողներ և խորը համոզմամբ «ազգափրկիչ» առաջարկություններ անում, բայց դրանից մեր տանջահար երկիրը ոչինչ չի շահում, այլ անարդյունավետության վիրավորանքից ծանր տնքում է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031