Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրությունը քոնն է» ՀԿ-ն իրականացրել է հաշվարկներ, համադրումներ և վերլուծություններ. Զեկույց

Հուլիս 01,2021 23:30

ՎԵՐՋՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ

«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության՝
2021 թվականի հունիսի 20-ի՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում իրականացրած դիտորդական առաքելության արդյունքների վերաբերյալ

30 հունիսի 2021թ.
Երևան

Ներածություն

«Ընտրությունը քոնն է» ՀԿ-ն անկախ, անկողմնակալ, շահույթ չհետապնդող ոչ կառավարական կազմակերպություն է, որի առաքելությունն է` աջակցել ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների ծավալմանը, քաղաքացիական հասարակության ձևավորմանը, տեղական ինքնակառավարման կայացմանը, ընտրական գործընթացների թափանցիկության ապահովմանը: Սկզբնավորումից ի վեր կազմակերպությունը տարբեր մակարդակների ընտրությունների շրջանում հանդես է եկել դիտորդական առաքելությամբ, դիտարկել խորհրդարանական վեց (1999թ., 2003թ., 2007թ., 2012թ., 2017թ., 2018թ.), նախագահական երեք՝ (2003թ., 2008թ., 2013թ.), տեղական ինքնակառավարման մարմինների վեց ընտրություններ, ինչպես նաև Երևանի ավագանու ընտրությունները, 2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: ԸՔ ՀԿ-ն ընտրությունների դիտարկման արդյունքում ընտրողներին ընտրագործընթացների վերաբերյալ տրամադրել է անաչառ, ճշգրիտ, հավաստի և հրատապ տեղեկատվություն:

ԸՔ ՀԿ-ն ծանրակշիռ դեր է ունեցել ՀՀ-ում տեղական դիտորդական ինստիտուտի ձևավորման և ՀՀ ընտրական օրենսգրքում այն ամրագրելու գործում:

2021թ. Հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով կազմավորվել են թվով 2008 ընտրական տեղամասեր և տեղամասային ընտրական հանձնաժողովներ:
«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության դիտորդները ընտրություններին քվեարկության ընթացքը և քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքը դիտարկել են թվով 1840 տեղամասերում: Դիտարկված տեղամասերը կազմում են կազմավորված տեղամասերի շուրջ 91 տոկոսը:

Ընտրությունների պաշտոնական քարոզարշավի ընթացքում կազմակերպության երկարաժամկետ դիտորդների ուժերով դիտարկվել են քաղաքական մթնոլորտը, ընտրողների ցուցակների տրամադրման և դրանց ճշգրտման գործընթացները, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քարոզարշավները, քարոզչական նյութերը, ընտրական և քաղաքական իշխանությունների գործելակերպը և այլ կարևոր ընտրագործընթացներ:

Քվեարկության օրը դիտարկվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների գործողությունները քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում, այդ գործընթացների օրինականությունը, ընտրատեղամասերի ներսում տիրող մթնոլորտը, ընտրողների ազատ կամարտահայտության իրավունքի պահպանումը:

Ընտրությունների ընթացքում կազմակերպությունը դիտարկումներն իրականացրել է այն սկզբունքով, որ կարևորը գործընթացի օրինականությունն է և ոչ՝ վերջնական արդյունքները:

Ընտրությունների նախընտրական քարոզարշավն ընթացել է մեծամասամբ ոչ հավասարակշռված մթնոլորտում, առկա են եղել քարոզչության անթույլատրելի դրսևորումներ: Ժողովրդավարական ընտրություններին հատուկ քաղաքակիրթ մրցապայքարին հարիր հանդուրժողականությունը, կազմակերպության գնահատմամբ, բացակայել է, ինչը չի նպաստել է հանրության շրջանում ընտրագործընթացների հանդեպ հետաքրքրության մակարդակի բարձրացմանը, ընտրողների գիտակցված ընտրություն կատարելուն:

Դատապարտելով ամեն տեսակի բռնարարք՝ հարկ է նշել, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի են ունեցել քարոզչության որոշ անթույլատրելի դրսևորումներ, որոնք համապատասխան արձագանք չեն ստացել պատկան մարմինների կողմից: Կազմակերպությունը բացասական է գնահատում այն հանգամանքը, որ նախընտրական քարոզչություն իրականացնելիս իշխանության կողմից օգտագործվել է վարչական ռեսուրսը, հրապարակային ելույթների ժամանակ հնչել են բռնության կոչեր և սպառնալիքներ:

Դիտարկումների արդյունքում «Ընտրությունը քոնն է» կազմակերպությունն արձանագրում է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում բոլոր քաղաքական ուժերն հնարավորություն են ունեցել ազատորեն հանրությանը ներկայացնելու իրենց նախընտրական ծրագրերը: ԶԼՄ-ները հավասարակշռված ներկայացրել են նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքը, սակայն եղել են որոշակի կազմակերպված գրաքննության դեպքեր մեծամասամբ Հանրային հեռուստաընկերության կողմից:

Քվեարկության օրն ընտրատեղամասերի զգալի մասում քվեարկությունը և քվեարկության արդյունքների ամփոփումը առավելապես ընթացել է խաղաղ և հավասարակշռված մթնոլորտում:

Դրական պետք է գնահատել այն, որ ընտրողների ցուցակները զգալիորեն բարելավվել են՝ նախորդ ընտրությունների համեմատ. նկատված փոքրաքանակ անճշտությունները զգալիորեն նվազել են և ճշտումներից հետո վերացվել լիազոր մարմնի կողմից, նվազել է ընտրելու իրավունքը դատական կարգով վերականգնող ընտրողների քանակը: Միաժամանակ արձանագրվել ընտրողների կազմակերպված տեղաշարժեր մի ընտրատարածքից մեկ այլ ընտրատարածք՝ քվեարկություն ընտրողի ըստ գտնվելու վայրի, ինչը, որպես կանոն, քաղաքական իշխանությունների կողմից օգտագործվել է որպես ուղղորդված քվեարկություն և գաղտնի քվեարկության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու գործիք:
Հանձնաժողովների անդամների մեծ մասը բավարար պատրաստված են եղել իրենց գործառույթներն իրականացնելուն, սակայն քիչ չեն եղել նաև սկսնակ և փորձ չունեցող հանձնաժողովի անդամները:

ԶԼՄ ներկայացուցիչներին, վստահված անձանց, դիտորդներին հնարավորություն է տրվել առանց խոչընդոտների, ազատորեն իրականացնելու օրենքով սահմանված իրենց պարտականությունները, բացի առանձին դեպքերի:

Արձանագրելով վերոհիշյալ դրական միտումները և փաստերը՝ մի շարք տեղամասերում դիտարկվել են քվեարկության գաղտնիության խախտման և կրկնակի քվեարկության, ընտրողների ուղղորդման, տեղամասային կենտրոններում կողմնակի անձանց ներկայության, ընտրողների կուտակումների, բաց քվեարկության, ընթացակարգային խախտումների, ընտրողների ցուցակագրման, վստահված անձանց և ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ բռնության գործադրման առանձին դեպքեր:

Մտահոգիչ է, որ վերը նշված խնդիրները, անճշտությունները, չարաշահումները կարող են որոշակի ազդեցություն ունենալ ընտրագործընթացների նկատմամբ հանրության վստահության վրա:

Ընդհանուր առմամբ, ԸՔ ՀԿ-ն գտնում է, որ նախընտրական քարոզչության և քվեարկության օրվա և ընտրությունների արդյունքների ամփոփման ընթացքում առկա են եղել բազում գործընթացներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա:

Ընտրական օրենսդրությունը

2021 թվականի հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվեցին «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում 2021 թվականի ապրիլի 1-ին ընդունված սահմանադրական օրենքով փոփոխություններ և լրացումներ կատարվելուց հետո՝ զուտ համամասնական ընտրակարգով, առանց տարածքային թեկնածուների: Այս փոփոխությունները իշխանությունների կողմից ուղղակի պարտադրվեցին, փոփոխությունները ընդունվեցին առանց քաղաքական կոնսեսուսի և հանրային քննարկումների:

Ընտրությունների թափանցիկությանը նպաստել է վերահսկողության մեխանիզմների բարելավումը, վստահված անձանց, դիտորդներին և ԶԼՄ-ներին տրված լայն իրավունքները, քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակումը և տեղամասային ընտրական հանձնաժողովների բարելավված գործառույթներին վերաբերվող որոշ դրույթներ:

Ընտրությունների դիտարկումների արդյունքում ԸՔ ՀԿ-ն արձանագրել է քվեարկության ընթացքում տեղ գտած մի շարք միջադեպեր, որոնք, կազմակերպության կարծիքով, մասամբ պայմանավորված են նոր ընդունված ընտրական ընթացակարգերին՝ ընտրողների մի մասի անտեղյակությամբ: Մասնավորապես, տեղամասային կենտրոնում քվեարկելու համար ներկայացած ընտրողների գրանցման գործընթացը, որ արվում է տեխնիկական սարքավորումներով և բավական ժամանակատար է, դիտարկված տեղամասերի մի մասում ընտրողների կուտակումների պատճառ է դարձել: Քվեարկության կարգի փոփոխությունը ևս ընտրողների շրջանում շփոթմունքի առիթ է հանդիսացել, ինչը հավելյալ լարվածություն է ստեղծել հանձնաժողովների աշխատանքում: Չնայած տեխնիկական բնույթի այս բարդություններին ու դժվարություններին, դիտարկված տեղամասերի մեծ մասում քվեարկությունն անցել է խաղաղ, աշխատանքային մթնոլորտում, և ՏԸՀ-ները ըստ սահմանված կարգի կազմակերպել են քվեարկության և ձայների հաշվարկի գործընթացները:

Ընտրական հանձնաժողովների աշխատանքը

Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների զգալի մասը ուսուցանված և վերապատրաստված էին ընտրական օրենսդրության վերաբերյալ, ինչը հնարավորություն է ընձեռել, չնայած ընտրական նոր օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի, գերակշիռ դեպքերում ըստ հարկի կազմակերպելու և անցկացնելու քվեարկության գործընթացն ու ձայների հաշվարկը: Սակայն այս անգամ տեղամասային ընտրական հանձնաժողովներն աչքի են ընկել սկսնակ և ոչ փորձառու հանձնաժողովի անդամներով (այդ թվում՝ հանձնաժողովի նախագահներ և քարտուղարներ), որոնց ոչ արհեստավարժ աշխատանքի պատճառով որոշ հանձնաժողովներ իրենց գործառույթները կատարել են ոչ պատշաճ և վրիպակներով:

Պաշտոնական քարոզարշավի ժամանակ արձանագրված օրինախախտումները

Նախընտրական քարոզարշավի ընթացքում իշխանության կողմից օգտագործվել է վարչական ռեսուրսը:
Համաձայն ԶԼՄ-ների կողմից հեռարձակված տեսանյութերի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Ն. Փաշինյանի կողմից հրապարակային ելույթների ժամանակ հնչել են բռնության կոչեր և սպառնալիքներ, որոնք զուգորդվել են մուրճի օգտագործման ներկայացմամբ:

Նույն թեկնածուի կողմից, ինչպես նաև այդ կուսակցության այլ թեկնածուների կողմից համացանցում տեսանյութի ուղիղ հեռարձակման միջոցով խախտվել է քվեարկության նախորդ օրվա լռությունը:

Քարոզչական նյութերի վնասելու դեպքեր

ԸՔ ՀԿ դիտորդները մի շարք համայնքներում արձանագրել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների քարոզչական նյութերը վնասելու, դրանց վրա գրառումներ կատարելու դեպքեր:
Քարոզչական նյութերի տեղակայումը

Մի շարք համայնքներում արձանագրվել են դեպքեր, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական պաստառներ են փակցված եղել վարչական շենքների, առևտրի և հանրային ծառայությունների սպասարկման այլ օբյեկտների վրա:
Ընտրողների ցուցակները

Ընտրողների վերջնական ցուցակներում բացակայել են թվով 1245 ընտրողի տվյալներ, որոնք քվեարկությանը մասնակցել են լիազոր մարմնի կողմից տրված համապատասխան տեղեկանքի հիման վրա:

Քվեարկության ընթացքը և քվեարկության արդյունքների ամփոփումը

• 2/23, 23/44, 29/03 տեղամասերում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը, առանց ընտրողի ներկայանալու, բոլոր կուսակցությունների քվեաթերթիկներից պատրաստել է տրցակներ:
• 8/13, 25/32, 27/41 տեղամասային ընտրական հանձնաժողովները քվեարկության նախորդ օրը քվեաթերթիկները և քվեարկության ծրարները հարյուրակներով նախապես չեն խմբավորել:
• 10/41, 14/22, 15/08 տեղամասեր՝ ընտրողների քվեարկության ծրարներ չի հատկացվել, ընտրողները քվեարկության խցիկ են մտել առանց ծրարի:
• 27/11 տեղամասում՝ 24-րդ համարի քվեաթերթիկի կողքի գծանշումները բացակայել են:
• 13/5 տեղամասում՝ որոշ քվեաթերթիկների վրա առկա են եղել կետադրական նշաններ, դրանք հանվել են խմբավորված հարյուրակներից:
• 9/31, 9/59, 16/52, 23/28, 25/32 տեղամասերում՝ հանձնաժողովի համապատասխան անդամի կողմից քվեարկության կտրոնը անհատական կնիքով չի կնքվել:
• 3/09, 8/60, 13/15, 27/32 տեղամասերում՝ ընտրողներին հատկացվել է քվեաթերթիկների ոչ ամբողջական տրցակ:
• 8/50 տեղամասում՝ ժամը 08:50 սահմաններում երկու ընտրող քվեարկել են առանց քվեարկության կտրոնները անհատական կնիքով կնքելու: Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է խախտումը գրանցել գրանցամատյանում:
• 10/51 տեղամասում՝ ժամը 09:15 սահմաններում հանձնաժողովի նախագահը քվեարկության դատարկ ծրարը դուրս է հանել քվեարկության սենյակից:
• 3/19, 6/29, 10/14, 21/04, 22/28, 26/11 տեղամասերում՝ ընտրողին քվեարկելու համար օգնել են, առանց օգնողի տվյալները գրանցելու:
• 9/51 տեղամասում՝ ժամը 09:20 սահմաններում ընտրողին հատկացվել է յուրաքանչյուր կուսակցությունից 2-ական քվեաթերթիկ, իսկ 23-րդ համարի քվեաթերթիկը չի հատկացվել:
• 6/34 տեղամասում՝ ժամը 09:50 սահմաններում ընտրողի մոտ հայտնաբերվել է քվեարկության 2 ծրար:
• 2/14 տեղամասում՝ հանձնաժողովի նախագահը հրաժարվել է փոխարինել ընտրողին հատկացված տրցակի վնասված քվեաթերթիկը:
• 3/25 տեղամասում՝ Վահե Վահյան 17 հասցեի բնակիչները հայտարարել են, որ իրենց հասցեում կան ավելորդ գրանցված 5 ընտրող՝ ընտրողների ցուցակի 1583-1587 համարներով:
• 10/44, 26/02 տեղամասերում՝ ընտրողին 24-րդ համարի քվեաթերթիկը չի հատկացվել, փոխարենը հատկացվել է 2 հատ 23 համարի քվեաթերթիկ:
• 2/20, 5/06, 10/41, 26/10 տեղամասերում՝ ընտրողին 24 համարի քվեաթերթիկը չի հատկացվել:
• 9/31 տեղամասում, ժամը 13:25 սահմաններում՝ քվեարկության ծրարի վրա առկա է եղել նշում, որը փոխարինվել է նորով:
• 4/12, 9/58 տեղամասերում՝ ընտրողի հաշվառման հասցեում հաշվառված են եղել այլ ընտրողներ:
• 36/21 տեղամասում՝ ժամը 13:50 սահմաններում ընտրողը ներկայացել է այլ անձի անձը հաստատող փաստաթղթով, հրավիրվել են ոստիկանները:
• 8/43 տեղամասում՝ հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի կնիքը հանձնել է հանձնաժողովի անդամին, վերջինս մոտ 500 հատ քվեարկության ծրար է կնքել:
• 3/21 տեղամասում՝ ժամը 14:10 սահմաններում ընտրողը մի քանի անգամ նոր քվեաթերթիկներ է պահանջել, քանի որ 24 համարի քվեաթերթիկի վրա առկա է եղել մատիտով նույնանման նշում:
• 5/06, 9/31 տեղամասերում՝ 24 համարի քվեաթերթիկի վրա առկա է եղել գրիչով նշում:
• 13/02 տեղամասում՝ ժամը 16:05 սահմաններում բացակայել է 2 հատ ինքնասոսնձվող դրոշմանիշ:
• 6/16 տեղամասում՝ ժամը 18:25 սահմաններում ընտրողին հատկացվել է 25 հատից ավել քվեաթերթիկ:
• 6/28 տեղամասում՝ հանձնաժողովի նախագահը արգելել է դատարանի որոշմամբ ներկայացած 25-30 հադրութցիներին մասնակցել քվեարկությանը:
• 22/32, 29/07 տեղամասերում՝ հանձնաժողովի համապատասխան անդամի կողմից ընտրողների ցուցակում ընտրողի ստորագրության կողքը անհատական կնիքով չի կնքվել:
• 16/15 տեղամասում՝ ամփոփման նիստը սկսվել է ուշացումով:
• 13/12 տեղամասում՝ 5 հոգի ընտրողներ հանձնաժողովին ներկայացել են ինչ-որ չկնքված տեղեկանքով:
• 36/20 տեղամասում՝ քվեաթերթիկների տեսակավորման ժամանակ 3 համարի քվեաթերթիկների տրցակին այլ քվեաթերթիկ է ավելացվել:
• 33/6 տեղամասում՝ 3-րդ համարի քվեաթերթիկների մեծ մասը նույնաձև ծալված են:
• 23/30 տեղամասում՝ հայտնաբերվել է 5 հատ քվեարկության կտրոն՝ անհատական կնիքով չկնքված, այդ նույն ընտրողների դիմաց ցուցակում ստորագրված և անհատական կնիքով կնքված չէ:
• 4/08 տեղամասում՝ տեսակավորված քվեաթերթիկները հաշվելիս 3-րդ համարի քվեաթերթիկների թիվ 50 հատով ավել է հայտարարվել:

Տեխնիկական սարքերին առնչվող խնդիրները

• 4/37, 6/29, 7/40, 8/51, 8/53, 13/12, 17/05, 17/06, 20/04, 20/07, 20/19, 23/21, 23/26, 23/50, 24/53, 22/17, 26/04, 29/07, 37/27, 38/12, տեղամասերում տեխնիկական սարքերից մեկական սարք խափանվել է:
• 25/21, 31/10 տեղամասերում՝ ժամը 09:30 սահմաններում տեխնիկական սարքը քվեարկության կտրոն չի տպել:
• 26/35 տեղամասում՝ ժամը 12:50 սահմաններում տեխնիկական սարքի կողմից տպված քվեարկության կտրոնի համարը չի համապատասխանել ընտրողի՝ ընտրական ցուցակի հերթական համարին:
• 11/04, 29/07 տեղամասերում՝ տեխնիկական սարքը չի ներմուծել ընտրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները:
• 2/01 տեղամասում՝ ժամը 14: 10 սահմաններում տեխնիկական սարքերը ցույց են տվել մասնակցության տարբեր թվեր:

Կուտակումներ

• 3/09, 3/22, 3/25, 4/03, 4/28, 6/45, 8/18, 8/56, 8/60, 9/10, 9/12, 9/31, 10/30, 13/13, 14/10, 14/56, 17/02, 18/31, 20/08, 20/09, 25/32, 26/02, 26/04, 27/20, 29/1 տեղամասերի հարակից տարածքում՝ մինչև 50 մետր շառավղով առկա է մարդկանց կուտակում:
• 4/11 տեղամասի քվեարկության սենյակում:

Ընտրողներին ուղղորդելը

• 3/18, 20/04, 21/40, 23/38, 26/17, 26/31 տեղամասերում՝ քվեախցիկում միաժամանակ գտնվել են երկու հոգի, որոնցից մեկը որպես օգնող չի հանդիսացել:
• 36/08 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը ժամը 08:15 սահմաններում մոտեցել է քվեարկության խցիկին այն ժամանակ, երբ քվեախցիկի ներսում ընտրող է գտնվել:
• 27/41 տեղամասում՝ դուստրը իր քվեարկությունից հետո փորձում է քվեարկել նաև մոր հետ՝ վերջինիս փոխարեն:
• 4/10, 7/23, 18/15, 20/27, 27/32, 31/41 տեղամասերում:
• 26/04, 26/31, 36/43 տեղամասերում՝ընտրողների ուղղորդում 3-րդ համարի օգտին:
• 10/51 տեղամասում՝ ժամը 12:45 սահմաններում զինծառայողներին ընտրատեղամասից դուրս ուղղորդել են, որի վերաբերյալ հանձնաժողովի գրանցամատյանում կազմվել է համապատասխան արձանագրություն:
• 6/43, 9/37 տեղամասերում՝ ընտրողին քվեաթերթիկներ հատկացնելիս տրցակի վերևում դրվում է 3-րդ համարի քվեաթերթիկը:
• 21/16 տեղամասում՝ ուղղորդում ՔՊ վստահված անձի կողմից:
• 27/05 տեղամասում՝ ժամը 16:20 սահմաններում թոռը, առանց որպես օգնող գրանցվելու, քվեարկել է տատիկի փոխարեն:
• 27/41 տեղամասում՝ընտրողի ուղղորդում 6-րդ համարի օգտին:

Կողմնակի անձանց ներկայությունը տեղամասային կենտրոններում

• 3/25, 6/45, 8/35, 8/56, 9/54, 10/25, 11/41, 20/05, 29/07, 36/14 տեղամասերի քվեարկության սենյակներում ներկա են գտնվել ներկա գտնվելու իրավունք չունեցող անձիք:
• 1/19 տեղամասում քաղաքացին զենքով մուտք է գործել քվեարկության սենյակ: Հանձնաժողովի նախագահը նրան դուրս է հրավիրել:
• 23/28 տեղամասում՝ ժամը 14:25 սահմաններում քվեարկության սենյակում ներկա են ՔՊ կուսակցության 3 վստահված անձ:
• 9/53 տեղամասում՝ ժամը 19:25 սահմաններում քվեարկության սենյակում ներկա են Հայաստան դաշինքի 3 վստահված անձ:
• 25/35 տեղամասում՝ ժամը 19:50 սահմաններում քվեարկության սենյակում ներկա են ՔՊ կուսակցության 2-ից ավել վստահված անձ:
• 12/41 տեղամասում՝ հանձնաժողովի նախագահը թույլատրել է, որպեսզի իրավունք չունեցող անձիք ներկա գտնվեն քվեարկության սենյակում, ինչպես նաև հրաժարվել է ԸՔ դիտորդի դիտողությունը գրանցել գրանցամատյանում:

Կրկնակի քվեարկության փորձերը

• 29/40 տեղամասում՝ ժամը 09:05 սահմաններում կրկնակի գրանցման փորձ:
• 22/28 տեղամասում՝ ժամը 10:00 սահմաններում քվեարկության փորձ այլ անձի փոխարեն:
• 12/31 տեղամասում՝ ժամը 10:25 սահմաններում քվեարկության փորձ այլ անձի փոխարեն:
• 27/07 տեղամասում՝ ժամը 10:15 սահմաններում քվեարկության փորձ:
• 26/11 տեղամասում՝ ժամը 11:30 սահմաններում կրկնակի քվեարկության փորձ:
• 15/02 տեղամասում՝ ժամը 11:30 սահմաններում կրկնակի գրանցման փորձ:
• 2/14 տեղամասում՝ ժամը 12:10 սահմաններում քվեարկության փորձ այլ անձի փոխարեն:
• 6/28 տեղամասում՝ ժամը 12:35 սահմաններում կրկնակի գրանցման փորձ:
• 32/28 տեղամասում՝ ժամը 12:50 սահմաններում կրկնակի քվեարկության փորձ:
• 7/35 տեղամասում՝ ժամը 12:30 սահմաններում կրկնակի գրանցման փորձ:
• 21/36 տեղամասում՝ ժամը 13:15 սահմաններում քվեարկության փորձ այլ անձի փոխարեն:
• 36/51 տեղամասում՝ ժամը 13:20 սահմաններում կրկնակի գրանցման փորձ:
• 3/24 տեղամասում՝ ժամը 14:25 սահմաններում կրկնակի գրանցման փորձ:
• 5/13 տեղամասում՝ ժամը 15:50 սահմաններում կրկնակի քվեարկության փորձ:
• 33/15 տեղամասում՝ ժամը 16:05 սահմաններում կրկնակի քվեարկության փորձ:
• 11/38 տեղամասում՝ ժամը 16:05 սահմաններում կրկնակի գրանցման փորձ:
• 4/48 տեղամասում՝ ժամը 16:30 սահմաններում քվեարկության փորձ այլ անձի փոխարեն:
• 11/30 տեղամասում՝ ժամը 16:50 սահմաններում կրկնակի գրանցման փորձ:
• 4/18 տեղամասում՝ ժամը 17:25 սահմաններում կրկնակի քվեարկության փորձ:
• 26/14 տեղամասում՝ ժամը 17:40 սահմաններում կրկնակի գրանցման փորձ:
• 36/07 տեղամասում՝ ժամը 18:25 սահմաններում կրկնակի քվեարկության փորձ:
• 26/40 տեղամասում՝ ժամը 18:30 սահմաններում կրկնակի գրանցման փորձ:
• 15/43 տեղամասում՝ ժամը 18:50 սահմաններում կրկնակի գրանցման փորձ:
• 32/32 տեղամասում՝ ժամը 19:00 սահմաններում կրկնակի գրանցման փորձ:
• 38/27 տեղամասում՝ ժամը 19:30 սահմաններում կրկնակի գրանցման փորձ:
• 6/40 տեղամասում՝ ժամը 19:40 սահմաններում կրկնակի քվեարկության փորձ:
• 33/20 տեղամասում՝ ժամը 19:50 սահմաններում կրկնակի գրանցման փորձ:

Բաց քվեարկություն

• 9/31 տեղամասում՝ ընտրողը քվեարկելու համար հարցնում է կողքի քվեախցիկում գտնվող ընտրողին:
• 8/60, 12/31, 18/63 տեղամասերում՝ ընտրողը ընդհանուր կապից քվեաթերթիկը առանձնացրել է քվեախցիկից դուրս, այնուհետև մտել քվեախցիկ:
• 3/19, 6/40, 13/33, 15/34, 23/38, 26/14, 26/31, 27/41, 29/07, 29/25 տեղամասերում:
• 27/32 տեղամասում՝ ընտրողը հրաժարվել է մտնել քվեարկության խցիկ:
• 3/24, 26/02 տեղամասերում՝ընտրողը բարձրաձայն հայտարարել է, որ ընտրել է 3-րդ համարին:
• 23/28 տեղամասում՝ ժամը 13:10 սահմաններում ընտրողը քվեարկության խցիկից դուրս է եկել առանց քվեարկության ծրարի, քվեաթերթիկները ձեռքին:
• 8/58 տեղամասում՝ ժամը 15:25 սահմաններում ընտրողը քվեարկության խցիկից դուրս է եկել քվեաթերթիկները առանց քվեարկության ծրարի մեջ դնելու:

Դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների սահմանափակման դեպքերը

• 9/50, 37/03, 37/14 տեղամասերում՝ ժամը 10:00 սահմաններում հանձնաժողովը ԸՔ դիտորդին տվյալ չի տրամադրել կամ թույլ չի տվել հաղորդել քվեարկության մասնակիցների թիվը:
• 29/03, 37/08 տեղամասերում՝ 13:00 սահմաններում հանձնաժողովի նախագահը ԸՔ դիտորդին տվյալ չի տրամադրել քվեարկության մասնակիցների վերաբերյալ:
• 2/13 տեղամասում՝ հանձնաժողովի նախագահը սահմանափակել է վստահված անձանց ազատ տեղաշարժը:
Վստահված անձանց և դիտորդների իրավունքների
չարաշահման դեպքերը

• 38/10 տեղամասում՝ ժամը 08:45-ի սահմաններում ՔՊ վստահված անձը միջամտել է քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամի աշխատանքին՝ ընտրողի ձեռքից վերցրել է քվեարկության ծրարը, այնուհետև վերադարձրել:
• 11/12, 11/43, 12/31, 13/42, 33/46, 36/48 տեղամասերում՝ ՔՊ վստահված անձը միջամտել է հանձնաժողովի աշխատանքներին:
• 8/56 տեղամասում՝ ՔՊ վստահված անձը քարոզչություն է իրականացնում տեղամասում և ցուցումներ տալիս այլ վստահված անձանց:
• 9/21 Ազատական կուսակցության վստահված անձը խոչընդոտել է հանձնաժողովի աշխատանքները:
• 4/11 տեղամասում՝ ժամը 16:40 սահմաններում «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության վստահված անձը միջամտել է հանձնաժողովի աշխատանքներին:
• 18/59 տեղամասում՝ վստահված անձիք միջամտել են հանձնաժողովի աշխատանքներին:
• 9/51 տեղամասում՝ ժամը 19:40 սահմաններում ՀԱԿ վստահված անձը խոչընդոտել է հանձնաժողովի աշխատանքները:
• 12/2 տեղամասում՝ ՔՊ վստահված անձը խոչընդոտել է հանձնաժողովի աշխատանքները և միջամտել այլ վստահված անձանց և դիտորդների աշխատանքներին:
• 17/10 տեղամասում՝ ՔՊ վստահված անձը միջամտել այլ վստահված անձանց աշխատանքներին:

Ընտրությունների արդյունքների ամփոփումը

ՀՀ ԿԸՀ-ն օրենքով սահմանված ժամկետներում ամփոփել է ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքները:

«Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի անդամները հիմք՝ ընդունելով ՀՀ ԿԸՀ-ի պաշտոնական կայքում հրապարակված քվեարկության վերջնական արդյունքները ըստ ընտրական տեղամասերի և ստորագրված ընտրական ցուցակները, իրականացրել է որոշակի հաշվարկներ, համադրումներ և վերլուծություններ:

Նշված աշխատանքների իրականացման արդյունքում պարզվել է, որ 2008 տեղամասերից 464-ում կամ տեղամասերի 23 տոկոսում քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը չի համապատասխանում վավեր և անվավեր քվեաթերթիկների թվի գումարին: 374 տեղամասում այդ տարբերությունը դրական թվով է արտահայտվում, ինչը վկայում է այն մասին, որ ընտրողները մասնակցել են քվեարկությանը, սակայն քվեաթերթիկը կամ չսահմանված նմուշի ծրարում է եղել կամ անհետացել է: Համադրելով նշված տեղամասերում ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը վավեր և անվավեր քվեաթերթիկների թվի գումարի հետ՝քվեարկության պարզվում է, որ նշված 374 տեղամասերից 73-ում ակնհայտորեն քվեաթերթիկները անհետացել են: 464 տեղամասերից 92 –ում այդ տարբերությունը բացասական է, ինչը հնարավորություն է տալիս ենթադրելու, որ տեղի են ունեցել կրկնակի քվեարկության կամ լցոնման դեպքեր: 2008 տեղամասերից 157-ում մասնակիցների և ընտրողներից ստացված կտրոնների թվի դրական տարբերությունը վկայում է այն մասին, որ կան ընտրողներ, որոնք մասնակցել են ընտրությանը, սակայն չեն ստացել էլեկտրոնային կամ թղթային կտրոններ, իսկ 91-ում մասնակիցների և ընտրողներից ստացված կտրոնների թվի բացասական տարբերությունը վկայում է այն մասին, որ ընտրողի անունով տպվել է կտրոն, սակայն ընտրողը չի մասնակցել քվեարկությանը և կտրողը ինչ-որ մի կերպ հանձնվել է քվեատուփը հսկող հանձնաժողովի անդամին, ով դրոշմապիտակ է փակցրել քվեաթերթիկի վրա և հնարավորություն տվել ընտրությանը չմասնակցած ընտրողին քվեարկության ծրարը գցել քվեատուփի մեջ: Հանձնաժողովների հատկացված քվեարկության դրոշմանիշների, չօգտագործված դրոշմանիշների և օգտագործված դրոշմանիշների համադրումից պարզվեց, որ 178 ընտրական տեղամասում օգտագործված և չօգտագործված դրոշմանիշների հանրագումարը ավելի մեծ է քան համապատասխան հանձնաժողովին հատկացված դրոշմանիշների թիվը, իսկ տեղամասերից 62-ում տարբերության դրական թվի առկայությունը թույլ է տալիս ենթադրելու, որ տվյալ դրոշմանիշերը գողացվել են (հաշվի է առած չսահմանված նմուշի ծրարում դրոշմանիշների առկայության հնարավորությունը):

Հրապարակած ստորագրած ընտրողների ցուցակների և համապատասխան ընտրական տեղամասի արձանագրությամբ և հրապարակված աղյուսակավորմամբ նշված մասնակիցների ընդհանուր թվի համադրմամբ պարզվեց, որ որպես ընտրանք բոլոր 38 ընտրական տարածքներից ընտրված շուրջ 100 ընտրական տեղամասերից 30 ընտրական տարածքների 67 ընտրական տեղամասերում արձանագրված մասնակիցների թիվը չի համապատասխանում ընտրական ցուցակում ստորագրությունների թվին: Նշված անհամապատասխանությունը յուրաքանչյուր դիտարկված ընտրական տեղամասում 5 և ավելի է և կազմում է շուրջ 2754:

 

«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության նախագահ՝ Հ.Համբարձումյան

 

«Ընտրությունը քոնն է» կազմակերպությունը հույս ունի, որ սույն զեկույցում արտահայտված որոշ մտահոգությունները հաշվի կառնվեն հաջորդ ընտրությունների մեջ ընդգրկված բոլոր սուբյեկտների կողմից՝ գալիք ընտրություններում խուսափելու անճշտություններից և բացթողումներից, միաժամանակ մանրակրկիտ կուսումնասիրվեն տեղ գտած թերությունները՝ հետագայում դրանք բացառելու համար: Հստակեցման և դյուրին դարձնելու կարիք ունեն ընտրական մի շարք ընթացակարգեր: Անհրաժեշտ է հետևողական լինել ընտրագործընթացների բարելավման դրական միտումների հիմնավորման և արմատավորման գործում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031