Լրահոս
Օրվա լրահոսը

«Բերդավանի այգիները կապահովվեն 24-ժամյա ոռոգման ջրով. նման իրողություն հետսովետական շրջանում դեռևս չի եղել»

Հուլիս 06,2021 15:56

Այսուհետ, պահանջարկի դեպքում, Բերդավանի այգիները կապահովվեն 24-ժամյա ոռոգման ջրով. նման իրողություն հետսովետական շրջանում դեռևս չի եղել։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տավուշ ՋՕԸ-ի տնօրեն Վահագն Ալավերդյանը, Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը աշխատանքային այցով Բերդավանում էին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրի սակավությունը, քառաստիճան պոմպերի հնամաշ լինելը և ներքին կազմակերպվածությունը, որոնք խոչընդոտում են այգիների ոռոգման աշխատանքներին: Այսուհետ, պահանջարկի դեպքում, Բերդավանի այգիները կապահովվեն 24-ժամյա ոռոգման ջրով. նման իրողություն հետսովետական շրջանում դեռևս չի եղել:

Մարզպետ Հայկ Ղալումյանը նշել է, որ նախկինում արդեն իսկ Հովնանյան հիմնադրամին ներկայացված ոռոգման ջրի խնդիրը կառավարության կողմից նախագծման փուլում է և հեռու չէ այն ժամանակը, երբ կունենանք լավ ջրամատակարարում. ձախ ճյուղի՝ R2 գծի վերանորոգում, Բերդ 1,2 պոմպակայանների հարակից ջրային ավազանների մաքրում, խորքային պոմպերի տեղադրում։

Տավուշի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031