Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք վարչական ռեսուրս չենք կիրառել». պնդում է Հայկ Ղալումյանը՝ չհամաձայնելով, որ Մեղրիի զորամասում կեսգիշերին զինվորների քվեարկությունն այլ բան չէր, քան վարչական ռեսուրսի կիրառում

Հունիս 08,2026 12:20 Share

«Մենք միանձնյա կառավարություն ենք ձևավորելու, այդքանը բավարար է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Ղալումյանը՝ պատասխանելով ընտրությունների արդյունքների մասին հարցին։

«Այդ հարցերը, երբ կմոտենան, այն ժամանակ էլ կզբաղվենք այդ հարցերի լուծումներով»,- սա էլ իշխող կուսակցության ներկայացուցչի պատասխանն է լրագրողի դիտարկմանը, որ կան պաշտոնների նշանակման, սահմանադրական հանրաքվեի և այլ հարցեր։

Ընդհանուր առմամբ գո՞հ են ընտրությունների արդյունքներից, թե՞ ավելին էին ակնկալում՝ լրագրողի դիտարկմանը Հայկ Ղալումյանն արձագանքեց՝ ասելով, որ ՔՊ-ն հաղթել է խորհրդարանական ընտրություններում՝ անպատասխան թողնելով դիտարկումը, որ Նիկոլ Փաշինյանի ասած 65-տոկոսանոց արդյունքին չեն հասել, սահմանադրական մեծամասնություն չեն ձևավորել։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտից հնչող մեղադրանքներին, Հայկ Ղալումյանն ասաց. «Ընդդիմությունն իրեն թող մեղադրի, այդ մեղադրանքները հիմնավորելու ոչ մի հնարավորություն չունի, իսկ բազմաթիվ հարյուրներով քրեական գործեր կան, և կալանավորված են։ Նախաքննության փուլում են… Իրավական գնահատականը կտրվի ժամանակին, բայց ժողովրդին տեսանելի են եղել այդ գործողությունները»։

«Մենք վարչական ռեսուրս չենք կիրառել»,- հայտարարում է Հայկ Ղալումյանը՝ չհամաձայնելով, որ Մեղրիի զորամասում կեսգիշերին զինվորների քվեարկությունն այլ բան չէր, քան վարչական ռեսուրսի կիրառում։

«Չեմ կարծում, նման բան չի կարա լինել»,- Մեղրիի դեպքի առնչությամբ ասաց նա։

Նաև չհամաձայնեց, որ վարչական ռեսուրսի կիրառում էր նաև այն, որ դեռ ընտրությունների նախնական արդյունքները չամփոփված՝ Նիկոլ Փաշինյանն արդեն ազդարարեց իրենց հաղթանակը։ Կրկնեց՝ հայտարարությունը եղել է ՔՊ-ի վստահված անձանց տրամադրած տվյալների հիման վրա, և, ինչպես ցույց տվեցին ԿԸՀ արդյունքները, դրանք համապատասխանում էին իրականությանը։

Ընդդիմադիրների քննադատություններին էլ նորմալ է վերաբերվում, ասում է՝ իրավունք ունեն, թող քննադատեն։ Պնդում է՝ հիասթափված է միայն ընդդիմության գործելաոճից, քանի որ, իր պնդմամբ, «մասսայական ընտրակաշառքներ են բաժանել»։ Նաեւ վստահ է՝ միջազգային դիտորդական առաքելությունները նորմալ գնահատականներ կտան, քանի որ ընտրությունները նորմալ են անցել։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930