Օգոստոսի 24-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից շարունակվել է Երևանի հասարակական տրանսպորտի աշխատանքի մշտադիտարկումը։ Դիտարկվել է մայրաքաղաքի Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործող ավելի քան 80 տրանսպորտային միջոց։ ՔՏՀԱ և ԱԱ տեսչական մարմինների մասնագետներն ու ոստիկանները հետևել են հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանմանը (վարորդների ու ուղևորների կողմից դիմակի կրում, մեքենայում ախտահանիչ հեղուկի, մանրադրամի համար նախատեսված արկղի առկայություն, սահմանված կարգով տրանսպորտային միջոցի ախտահանում, գերբեռնված երթևեկության բացառում)։
Վերահսկողության արդյունքում ուղևորափոխադրում իրականացնող տնտեսավարողների նկատմամբ կազմվել է 7 արձանագրություն։ Վարչական ակտերը եղել են դիմակ չկրելու, ախտահանիչ հեղուկների բացակայության հիմքերով։
Covid-19-ի տարածման կանխարգելմանը միտված Տեսչական մարմինների և ոստիկանության վերահսկողությունը հանրային տրանսպորտի նկատմամբ կլինի շարունակական։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: