Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ե՞րբ էր այդ հրամանը չեղարկվել, որ հիմա էլ նոր հրաման եք տալիս». Վանեցյանը՝ ՊՆ նախարարին

Օգոստոս 30,2021 21:21

«Զավեշտալի էր, որ ադրբեջանական տեղանուններ նշելու արդարացումը Փաշինյանի թիմակիցները բացատրում էին, որ  Նիկոլ Փաշինյան այդ անունները նշել է, որպեսզի ընդգծի, որ ադրբեջանական զինուժը չի մտել ՀՀ սուվերեն տարածք: Դրան մեկնաբանություն տալ հնարավոր չի: Որեւէ մեկի մտքով կարո՞ղ էր անցնել, որ մի օր Հայաստանի միջպետական սահմանը փակվելու է ադրբեջանցիների կողմից ու որեւէ արձագանք մեր իշխանությունների կողմից, բացի խաղաղություն աղերսելը չի լինելու»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Նա հավելեց. «Ես դեմ եմ ռազմական գործողությունների, պատերազմի, ես կողմ եմ խաղաղության օրակարգին, բայց խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ: Խաղաղությունը պետք է լինի ոչ միայն Ադրբեջանի շահերը հաշվի առնելով, այլ նաեւ Հայաստանի եւ Արցախի»:

Վանեցյանը դժգոհեց, որ երբ ասում է՝ Սյունիք տանող հիմնական ճանապարհը փակ է, իրեն իշխանությունները պատասխանում են՝ «դու չես հասկանում, այլընտրանքային գրունտային ճանապարհ կա». «Այսինքն, հիմա մենք սովորենք ՀՀ բոլոր մարզերի, հատկապես Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի մարզերի բոլոր գրունտային ճանապարհնե՞րը, որ մենք մեր երկրում երթեւեկենք: Ժողովուրդ, ուղղակի պետք է սթափվենք: ՊՆ նախարարը հրաման է տալիս, թե՝ հրամայել եմ ՀՀ ինքնիշխան տարածք  1 սմ մուտք գործելու պարագայում ուժ կիրառել ու ոչնչացնել թշնամուն: Հիմա տրամաբանական հարց է առաջ գալիս՝ այդ ե՞րբ էր այդ հրամանը չեղարկվել, որ հիմա էլ նոր հրաման եք տալիս: Զինվորականի գործը սահմանը պաշտպանելն է ու սահմանը խախտողներին ոչնչացնելը: Չի կարելի մարդկանց մոլորեցնել եւ էժանագին PR-ով զբաղվել»:

Վանեցյանը նշեց, որ կողմ է, որ սահմանապահ զորքերը իրականացնեն ՀՀ սահմանների հսկողությունը, բայց պետք է լինի զինատեսակների ավելացում, ծառայության հետ կապված առանձնահատկությունն էլ պետք է հաշվի առնվի:

Ըստ պատգամավորի, այսօր Հայաստանում անվտանգություն գոյություն չունի, չգիտենք, թե ինչ է կատարվում սահմանում. «ՀՀ անվտանգային համակարգը խարխլված է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031